ՀՀ նախագահը հետեւել է դիրքերում մարտական հերթապահութեան ծառայութեան կազմակերպմանը
17:11 / 22.10.2009
Շարունակւում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի աշխատանքային այցը Հայաստանի պաշտպանական դիրքեր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն:

Նախագահը տեղում հետեւել է մարտական հերթապահութեան ծառայութեան կազմակերպմանը, ներկայ է գտնւել երկու գումարտակներում անցկացւած ցուցադրական զօրավարժութիւններին, անցկացրել է պաշտպանական շրջանի դիտարկում:
Այնուհետեւ պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանն ամփոփել է ցուցադրական զօրավարժութիւնների արդիւնքները եւ զօրավարժութիւններին մասնակից սպայակազմին տւել է համապատասխան ցուցումներ:
Սերժ Սարգսեանը զօրավարժութիւնների աւարտից յետոյ ծաղիկներ է դրել ՀՀ ազգային հերոս Մոնթէ Մելքոնեանի (Ավո) յուշարձանին, պատասխանել է նաեւ Արցախի հանրային հեռուստատեսութեան լրագրողի հարցերին:
Այցի աւարտին նախագահ Սարգսեանը ԼՂՀ ղեկավարութեան մասնակցութեամբ Ստեփանակերտում հրաւիրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների շուրջ խորհրդակցութիւն:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment