Լիւքսեմբուրգում համանախագահները կը հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին
Թուրքիան կամաց-կամաց սկսում է մասնակից լինել ԼՂ խնդրի կարգաւորմանը վերաբերող քննարկումներին, ինչը նախկինում չի եղել:
11:07 / 24.10.2009
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), հոկտեմբերի 25-27-ին կայցելեն Լիւքսեմբուրգ, որտեղ կը հանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդւարդ Նալբանդեանի ու Էլմար Մամեդյարովի հետ:
Այս մասին ասւած է համանախագահների հոկտեմբերի 23-ին արւած յայտարարութեան մէջ, որը տեղադրւած է կազմակերպութեան կայքում: Լիւքսեմբուրքում համանախագահները պատրաստւում են իրենց ծրագրերը ներկայացնել՝ կապւած նոյեմբերին տարածաշրջան իրենց այցելութեան եւ դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդում ԼՂ խնդրի քննարկումնների մասին:
Յայտարարութեան համաձայն, հոկտեմբերի 22-23-ին ԵԱՀԿ-ի հակամարտութիւնները կանխելու հարցերով Կենտրոնը Վիեննայում կազմակերպել էր միջոցառում` նւիրւած ԵԱՀԿ միջնորդական գործունեութեանը, որտեղ ներկայ են եղել Մինսկի խմբի համանախագահները:

Միջոցառման ժամանակ իւրաքանչիւր համանախագահ երկկորղմ հանդիպումներ է ունեցել մի շարք պաշտօնատար անձանց հետ, որոնց թւում են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Փերին դէ Բրիշամբոն, Ավստրիայում Ադրբեջանի դեսպան Իսմայլովը, Հայաստանի դեսպան Յովակիմեանն ու Ղազախստանի դեսպան Աբդրահմանովը:
Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ունալ Չեւիքեզը, որը ինչպէս աւելի վաղ յայտնել էր NEWS.am-ը, թուրքական կողմի խնդրանքով փոխարինել է Թուրքիայի դեսպանին:
Նկատենք, որ սրանով Թուրքիան կամաց-կամաց սկսում է մասնակից լինել ԼՂ խնդրի կարգաւորմանը վերաբերող քննարկումներին, ինչը նախկինում չի եղել:
Նկատենք, որ սրանով Թուրքիան կամաց-կամաց սկսում է մասնակից լինել ԼՂ խնդրի կարգաւորմանը վերաբերող քննարկումներին, ինչը նախկինում չի եղել:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment