Աղդամը նաեւ Մկրտիչ Մինասեանի հայրենիքը չէ




15:22 / 22.10.2009
Ղարաբաղը չի կարող ունենալ աւելի ցածր կարգավիճակ, քան ներկայումս ունի։
Նման յայտարարութեամբ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը հանդէս եկաւ ՀՀԿ խմբակցութեան անդամ Մկրտիչ Մինասեանը՝ յաւելելով, որ Ղարաբաղը երբէք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում եւ մինչեւ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը չլուծւի, որեւէ բան չի կարող լինել։
Նա, անդրադառնալով շրջանառւող այն լուրերին, թէ Ղարաբաղում ազատագրւած 5 տարածքներն արդէն յանձնւել են ու հիմա քննարկւում է, թէ էլ ինչ տարածքներ պիտի յանձնւեն, Մինասեանն ասաց, որ դրանք պարզապէս դիւանագիտական շահարկումներ են։
Սակայն նշենք, որ Մինասեանը նաեւ ընդգծեց, որ եթէ նոյնիսկ ղարաբաղեան հարցը լուծւի այնպէս, ինչպէս մենք ենք ցանկանում, ապա միեւնոյնն է Աղդամն ու Հորադիզը մնալու են ադրբեջանցիներին.
«Մենք ի՞նչ ենք անելու, հօ աշխարհի աչքը չենք ծակելու, վերջին հաշւով բացի մեր շահերից կայ նաեւ Ադրբեջանի շահերը։ Մենք չենք խօսում, իրենք են խօսում: Մենք խօսենք-չխօսենք, իրենք են խօսում։ Մենք խօսում ենք այն մասին, որ Ղարաբաղը պէտք է լինի անկախ պետութիւն եւ Հայաստանի հետ սահման ունենայ»,- ասաց ԱԺ պատգամաւորը։

Լուրեր Հայաստանից -

0 Պատգամ: