ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ը ԸՆԴՀԱՆՐԱՊԷՍ ՉՄԱՐՍՒԵՑ»


«Հոկտեմբերի 27-ը ոչ թէ հեշտ մարսւեց, ընդհանրապէս չմարսւեց»,-«Ա1+»-ի հարցին պատասխանելով' ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:

Նա նկատեց. «Ցաւօք սրտի, չնայած որ կատարւել է քննութիւն, ընդ որում քննութիւնը կատարում էին նրանք, ովքեր այսօր ծայրայեղական ընդդիմութիւն են, այնուամենայնիւ, հասարակութեան մօտ հարցադրումները չստացան իրենց պատասխանները, այլ խորացան»:
Վահան Յովհաննիսեանի գնահատմամբ' մեր հասարակութեան մէջ ընդհանրապէս իշխանութեան նկատմամբ հաւատարմութեան, հաւատի, վստահութեան դեֆիցիտ կայ, «որովհետեւ հէնց սկզբից, երբ ստեղծւեց անկախ հանրապետութիւնը, իշխանութիւնը ամէն ինչ արեց, որպէսզի խորացնի այդ դեֆիցիտը, եւ դա ժառանգաբար փոխանցւեց յաջորդ, միւս իշխանութեանը»:
Վահան Յովհաննիսեանի կարծիքով' իշխանութեանը որպէսզի սիրես եւ հաւատաս, պէտք է այն սիրելի եւ վստահելի լինի. «Այդպիսին չի եղել երբէք, ինչ էլ փորձել ենք անել կոալիցիայի դրսից, կոալիցիայի ներսում' չենք կարողացել հասնել յաջողութեան, որովհետեւ միշտ իշխանութիւնն իրեն շրջապատում է այնպիսի կերպարներով, որոնց գոյութիւնը հնարաւորութիւն չի տալիս վստահել եւ սիրել այդ իշխանութեանը»:




Ա+1

0 Պատգամ: