Իրանի կառավարութիւնը կը քննարկի Ադրբեջանի հետ վիզայի անհրաժեշտութիւնը վերացնելու հարցը
15:43 / 22.10.2009
Հարեւան պետութիւնների հետ՝ ներառեալ նաեւ Ադրբեջանի հետ, մուտքի թոյլտւութեան (վիզա) անհրաժեշտութիւնը վերացնելու նախագիծը Իրանի կառավարութեան քննարկմանն է ներկայացւել։

Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտնել է Իսլամական հանրապետութեան ԱԳ նախարար՝ Մանուչեհր Մոթաքին։
Իրանի ԱԳ նախարարի խօսքով, Թեհրանը մօտ ապագայում Բաքւից նոյնպէս նմանօրինակ քայլ է ակնկալում։
«Մենք նախարարների խորհրդին ներկայացրել ենք որոշման նախագիծ, եւ այն հաստատւելուց յետոյ Ադրբեջանի քաղաքացիները կարող են առանց մուտքի թոյտւութեան մուտք գործել Իրան»,-յայտարարել է Մոթաքին։

Լուրեր Հայաստանից -
0 Պատգամ:
Post a Comment