Քաղաքագէտ.– «ՀՅԴ-ն վարւեց այնպէս, ինչպէս կարող էր եւ պէտք է վարւէր»
17:21 / 27.10.2009
«Ընդդիմութեան աշխատանքը իշխանութիւններին մեղադրելն է եւ զարմանալի չէ, որ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումը բուռն քննարկումների տեղիք տւեց ինչպէս ընդդիմութեան շրջանակներում, այնպէս էլ հասարակութեան մէջ»,- հոկտեմբերի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց Կովկասի ինստիտուտի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանը։
Որ հասարակութիւնը հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ նեարդայնացած է, իսկ ՀՅԴ-ն էլ պէտք է վարւէր այնպէս, ինչպէս վարւեց, քաղաքագէտը դրանում զարմանալի ոչինչ չի տեսնում:
«Դաշնակցութիւնը արձագանքեց այնպէս, ինչպէս կարող էր եւ պէտք է արձագանքեր, իսկ մարդկանց լարւածութիւնը բնական է, քանի որ 93թ.-ից հարմարւած լինելով ապրել Թուրքիայի հետ առանց որեւէ կարգի յարաբերութիւնների՝ հասարակութիւնը մի տեսակ շփոթմունք է ապրում, աւելին, նրան անընդհատ թւում է, թէ իրեն խաբում են, եւ այդ անհանգստութիւնը բնական է»,- նկատեց նա։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment