«Հարաւային Փարս»- (پارس جنوبی) ի կառուցման դէպքում գազամուղի ճիւղերից մէկը կարող է Հայաստան ձգւել
20:32 / 28.10.2009
Ադրբեջանի նաւթի եւ գազի պաշարները չեն բաւականացնի, որպէսզի Nabucco ծրագիրը գործարկւի։ Այդ մասին են վկայում Ադրբեջանի նաւթի եւ գազի պետական ընկերութեան հրապարակած տեղեկութիւնները եւ տարածաշրջանում գործող ածխաջրածնային հումքի արտահանմամբ զբաղւող խոշոր ընկերութիւնների գործողութիւնները։
Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց Ռուսաստանի Միջազգային յարաբերութիւնների եւ համաշխարհային տնտեսութեան ինստիտուտի աւագ մասնագէտ Իւան Դանիլինը։
Նրա խօսքով, Nabucco գազամուղն ամբողջութեամբ գործարկելու համար անհրաժեշտ է ածխաջրածնային հումք արտահանող այլ պետութիւնների մասնակցութիւն։ Ըստ նրա՝ նաւթի եւ գազի հարուստ պաշար ունեցող Միջին Ասիայի պետութիւնները ցանկանում են բնական գազ արտահանել Եւրամիութեան երկրներ, եւ հետաքրքրւած են, որ տարանցիկ ուղին անցնի էներգակիրների շուկայում քիչ ազդեցութիւն ունեցող պետութիւնների տարածքով։ «Այս պարագայում Միջին Ասիայի պետութիւնների համար Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տարածքով Եւրամիութիւն գազ արտահանելը ռազմավարական նշանակութիւն ունի, բայց Թուրքմենստանն ու Ադրբեջանը դեռ չեն լուծել Կասպից ծովի աւազանին վերաբերող տարածքային հարցերը»,- նշեց Ի. Դանիլինը՝ աւելացնելով, որ բացի Կասպից ծովի տարածքային խնդրից կան բազմաթիւ այլ հարցեր, որոնք խանգարում են էներգետիկ ծրագրերի իրականացմանը։
Ըստ նրա՝ Միջին Ասիայի էներգակիրների համար այլ հաւանական տարանցիկ ուղի կարող է դառնալ Իրանը։ Իսլամական հանրապետութիւնն ու Թուրքմենստանն արդէն այդ ուղղութեամբ որոշակի քայլեր ձեռնարկել են, Իրանը Թուրքմենստանի հետ գազի ներկրման ծաւալի աւելացման պայմանագիր է կնքել, եւ, բացի դրանից, այս պետութիւնը ևս պատրաստւում է մեծ քանակութեամբ գազ արտահանել Եւրամիութեան երկրներ։ Իրանն ու Թուրքիան արդէն որոշակի պայմանաւորւածութիւններ են ձեռք բերել «Հարաւային Փարս» (پارس جنوبی) գազամուղի կառուցման շուրջ։

Գազամուղը կանցնի Թուրքիայի տարածքով, որտեղ արդէն համապատասխան ենթակառուցւածքներ են ստեղծւում։ Ի. Դանիլինի համոզմամբ՝ «Հարաւային Փարս», եւ ռուսական «Հարաւային հոսք» գազամուղերի կառուցման դէպքում Թուրքիան կը դառնայ Եւրամիութեան պետութիւնների համար էներգակիրների տարանցման կարևորագոյն կենտրոններից մէկը, ինչը կմեծացնի Թուրքիայի տարածաշրջանային կշիռը։
«Հարաւային Փարս»-ի կառուցման դէպքում գազամուղի ճիւղերից մէկը կարող է Հայաստան ձգւել։ «Դա, իմ կարծիքով, հնարաւոր կլինի, եթէ հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորւեն»,- նշեց վերլուծաբանը՝ աւելացնելով, որ գազամուղի կառուցման հնարաւորութեան դէպքում ադրբեջանցիները հազիւ թէ կարողանան խոչընդոտել դրա կառուցումը։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment