Այսօր Լիւքսեմբուրգում քննարկումներ կանցկացւեն Հարաւային Կովկասի իրավիճակի եւ ղարաբաղեան հարցի վերաբերեալ
10:09 / 26.10.2009
Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Լիւքսեմբուրգում տեղի կունենայ Եւրախորհրդի եռեակ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հանդիպումը։ Հանդիպմանը, որը նախապատրաստութիւն կդառնայ ԵԽ երկրների առաջնորդների՝ հոկտեմբերի 29-30 կայանալիք գագաթնաժողովին, ներկայ կը գտնւեն Հարաւային Կովկասի երկրների արտգործնախարարները։
Յիշեցնենք,որ տարածաշրջանային երեք երկրներն էլ մտնում են Եւրախորհրդի «Արեւելեան գործընկերութիւն» ծրագրի մէջ, որի իրականացման համար 2009-2013թթ. կտրւածքով տրամադրւել է 600 մլն եւրօ։
Բացի այդ, ինչպէս հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 25-27-ը Լիւքսեմբուրգում կը գտնւեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Եուրի Մերզլեակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ)։
Ինչպէս հաղորդւում է ԵԱՀԿ կազմակերպութեան պաշտօնական կայքէջում հրապարակւած տեղեկատւութեան մէջ, միջնորդները կըհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդւարդ Նալբանդեանի եւ Էլմար Մամեդեարովի հետ։ Լիւքսեմբուրգում համանախագահները պատրաստւում են ներկայացնել նոյեմբերին Երեւան եւ Բաքու կատարելիք իրենց այցի, ինչպէս նաեւ 2009թ. դեկտեմբերին ԵԱՀԿ նախարարների խորհրդում ղարաբաղեան հարցի քննարկումներին նախապատրաստւելու մասին մանրամասներ։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment