Շառլ Ազնաւուրն անցել է իր պարտականութիւնների կատարմանը
17:11 / 27.10.2009
Միաւորւած Ազգերի Կազմակերպութեան ժնեւեան գրասենեակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Շառլ Ազնաւուրը հոկտեմբերի 22-ին այցելել է Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհուրդ, որտեղ հանդիպել է Ժնեւ քաղաքի խորհրդի նախագահ Դանիէլ Հիլերի հետ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայութիւնից NEWS.am-ին յայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպան Ազնաւուրն անդրադարձել է ՄԱԿ-ում Հայաստանի համար կարեւորութիւն ներկայացնող խնդիրներին` բարձր գնահատելով շւէյցարահայ համայնքին Ժնեւ քաղաքի եւ կանտոնի իշխանութիւնների կողմից ցուցաբերւող ջերմ ու բարեկամական վերաբերմունքը:
Խորհրդի նախագահն ընդգծել է Հայ համայնքի եւ առանձին անհատների գործունեութիւնը: Զրոյցի ընթացքում անդրադարձ է կատարւել նաեւ Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրմանը եւ այդ առնչութեամբ կողմերի հետագայ անելիքներին:
Դեսպան Ազնաւուրը գրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատւաւոր հիւրերի գրքում:
Դեսպան Ազնաւուրը գրառում է կատարել Ժնեւ քաղաքի եւ կանտոնի խորհրդի պատւաւոր հիւրերի գրքում:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment