Ոստիկանները պատռել են ցուցարարների պաստառները
15:20 / 22.10.2009
Այսօր կառավարութեան շէնքի դիմաց բողոքի ցւյց էին կազմակերպել Հայաստանի բնապահպանական շարժման ակտիւիստները, որն ուղղւած է եղել հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ:
Հերթական անգամ ոստիկանները թոյլ չեն տւել, որպէսզի ցուցարարաները իրենց ակցիան անցկացնեն: Մասնաւորապէս, ոստիկանները պատռել են ցուցարարների ձեռքին գտնւող պաստառները, դրանք անւանել են հակապետական ու ստիպել են ազատել կառավարութեան շէնքի առաջամասը:
Ցոյցին մասնակցել է նաեւ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամավոր Զարուհի Փոստանջեանը, ով նշել է, որ ոստիկանների արարքը յանցագործութիւն է: Նրա խօսքով, իրենք մտադիր են եղել կառավարութեան շէնքի մօտից բարձրանալ Նախագահի նստավայր, իսկ ոստիկանները պատռել են իրենց պաստառները:

Բողոքի գործողութեանը մասնակցել է նաեւ հայագէտ, Բեռլինի համալսարանի դասախօս Ժիրայր Քոչարեանը, ով երէկ ասուլիսում յայտարարել էր, թէ հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումն արդէն իսկ իր ազդեցութիւնն է ունենում ցեղասպանութեան ճանաչման հարցում:
Մասնաւորապէս, 10 օր առաջ գերմանական Միւնխեն քաղաքում հայերի, յոյների ու այլ ազգերի մասնակցութեամբ համագումար է տեղի ունեցել, որտեղ ցեղասպանութեան մասին ոչ մի խօսք չի հնչել, թէեւ նախկինում նման հանդիպումների ժամանակ նման բան լինել չէր կարող:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment