ՆՈՐ ԲԱՑԱՅԱՅՏՈՒՄ «ՄՈՆԱ ԼԻԶԱՅԻ» ԺՊԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Հոկտեմբեր 23, 2009
Գիտնականները հանգիստ չեն թողնում Լեոնարդո Դա Վինչիի կերտած Ջոկոնդայի առեղծւածային ժպիտը:
Իսպանացի ուսումնասիրողները, չնայած Մոնա Լիզայի ժպիտի վերաբերեալ արդէն իսկ գոյութիւն ունեցող մի շարք տրակտատների, ևս մէկ փորձ են արել բացայայտել այդ գաղտնիքը: Այս մասին յայտնում է Նիւ Սայենթիստ-ը (New Scientist): Մասնագէտները եկել են այն եզրակացութեան, որ Ջոկոնդոյի ժպիտը գնալով լրջութեան է վերածւում այն պատճառով, որ դիտողի աչքերը ուղեղ են փոխանցում իրարամերժ ազդանշաններ:
Ինչպէս բացատրում են գիտնականները, ցանցաթաղանթի տարբեր մասերը մարդու ուղեղ են փոխանցում տարբեր կատեգորիաների տեղեկատւութիւն: Այդ ալիքները կոդաւարւում են ըստ չափի, յստակութիւն: Երբ յաղթում է մի ալիքը, մարդը տեսնում է ժպիտ, երբ միւսը` Մոնա Լիզան լուրջ է: Ուսումնասիրողերը չեն կասկածում, որ Լեոնարդո Դա Վիչին յատուկ է ձգտել նկարել այդպիսի կիսաժպիտ:
Նշենք, որ սա առաջին փորձը չէ, որ գիտնականները փորձում են ներխուժել Ջոկոնդայի ժպիտի մէջ: 2005 թ. Ամստերդամի համալսարանի գիտնականներն ու ԱՄՆ-ից մասնագէտներն առաջարկել են իրենց տեսակէտը:
Նրանք եկել էին այն եզրակացութեան, որ Մոնա Լիզայի ժպիտի 83 տոկոսը երջանակութիւն է պարունակում, 9 տոկոսը` արհամարհանք, 6 տոկոսը` վախ, 2 տոկոսը` չարութիւն, այդ իսկ պատճառով էլ այն ընկալւում է ոչ միանշանակ: 2004 թ. ամերիկացի և բրիտանացի գիտնականներն առաջ են քաշել այն տեսակէտը, որ դիտողի վրայ ոչ թէ Մոնա Լիզայի ժպիտն է ազդում, այլ հայեացքը, որն ուղղւած է դիտորդին` տարբեր անկիւններից դիտելիս:
2003 թ. Հարվրդի համալսարանի պրոֆէսոր Մարգրեթ Լիվինդսթոնը յայտարարել էր, որ բացայայտել են Ջոկոնդայի ժպիտի առեղւածը: Նրանք եկել էին այն եզրակացութեան, որ ժպիտը կապւած է մարդկային տեսողութեան իւրայատութեան հետ: Նրա կարծիքով, Մոնա Լիզայի ժպիտը տեսանելի է միայն այն ժամանակ, երբ դիտողը ուղիղ նրա շուրթերին է նայում, այլ ոչ թէ նրա դէմքի այլ մասերին:
«ՊԱՆՈՐԱՄԱ»
0 Պատգամ:
Post a Comment