Հայ-թուրքական արձանագրութիւնների դառը պտուղները
23.10.2009 21:33
Երեւան (Երկիր) - Հայ-թուրքական արձանագրութիւններն արդէն տալիս են իրենց դառը պտուղները: Շւէդական «Մետրո» ազդեցիկ թերթի գլխաւոր խմբագիր Պեր Գիւնը հրաժարւել է տպագրել որեւէ յօդւած, որում կը յիշատակւի Հայոց ցեղասպանութիւնը, քանի որ այլեւս վստահ չէ` եղե՞լ է այն իրականում, թէ՞ ոչ, ասում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապեանը:
Նման քաղաքականութիւն է որդեգրել նաեւ շւեդական մէկ այլ՝ «Սվենսկա Դագբլադետ» օրաթերթը, որի լրագրող Բիտ Համարգրենը «ցեղասպանութիւն» իրաւական տերմինի փոխարեն սկսել է օգտագործել «հայկական կոտորածներ» ձեւակերպումը:

«Դրանք պարզապէս բառեր չեն, այլ` քաղաքականութեան դրսեւորում: Քաղաքականութիւն, որը զգալիօրէն փոխւեց վերջին օրերին, հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ»,- նշում է Արա Պապեանը:
Ըստ նրա` Ցեղասպանութեան հարցին նոյնպիսի մօտեցում է արդէն ցուցաբերում նաեւ կանադական մամուլը:
Ըստ նրա` Ցեղասպանութեան հարցին նոյնպիսի մօտեցում է արդէն ցուցաբերում նաեւ կանադական մամուլը:
0 Պատգամ:
Post a Comment