«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԲԵՒԷ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՒՈՐՈՒՄԸ»

Երեւան (Երկիր) - Հայաստանը Թուրքիայի հետ բանակցութիւններում երբեւէ չի քննարկել Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորումը, յայտարարել է Հայաստանի արտգործնախարարութեան մամուլի քարտուղարի պաշտօնակատար Տիգրան Բալաեանը` «Ազատութիւն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` հոկտեմբերի 21-ին արած յայտարարութիւնները:
«Ինչպէս նշւել է, մենք սկսել ենք այս գործընթացը այն փոխադարձ ընկալմամբ, որ յարաբերութիւնների կարգաւորումը պէտք է լինի առանց նախապայմանների: Հէնց այդ ընկալմամբ ենք մենք սկսել բանակցութիւնները, վարել դրանք եւ յանգել համաձայնութիւնների, որոնք արտացոլւած են հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած արձանագրութիւններում», - ընդգծել է Տիգրան Բալաեանը եւ յաւելել, որ կողմերը շարժւելու են այն դրոյթներին համապատասխան, որոնք գրւած են արձանագրութիւններում, որտեղ որեւէ նախապայման նշւած չէ:

0 Պատգամ:
Post a Comment