ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՑԱՅԱՅՏԵՑ
ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՍՏԵՐԸ...
ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ԳՈՀԱՐ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Հոկտեմբերի 10ին Ցիւրիխում Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետոյ բոլորի հայեացքները ուղղուած էին երկու երկրների խորհրդարաններին: Ինչպէ՞ս են կայանալու քննարկումները, ի՞նչ որոշում են կայացնելու հայ եւ թուրք պատգամաւորները:
Մինչ թուրքական կողմը շարունակում էր տարբեր մակարդակներով յայտարարութիւններ հնչեցնել, որտեղ անթաքոյց կերպով խօսել նախապայմանների լեզուով, թուրք պատգամաւորները սովորութեան համաձայն շարունակում էին քննադատել սեփական կառավարութեանը, այնպէս, ինչպէս ժամանակին քննադատում էին նրան, թէ ինչու Ստամբուլում երրորդ կամուրջն է կառուցում. հայկական կողմը շարունակում էր պաշտպանուել:
Հայ պաշտօնեաները կոչ էին անում չհաւատալ թուրքական յայտարարութիւններին, իսկ արձանագրութիւնները պաշտպանող պատգամաւորները սփոփում էին, թէ նախապայմաններ չկան եւ իրենք էլ դրանք կը վաւերացնեն, թուրքերից յետոյ:
Դաւութօղլու եւ Մամեդեարով յարգանքի տուրք կը մատուցեն Պաքուի Նահատակաց ծառուղիի վրայ գտնուող յուշարձանին Հոկտեմբեր 20ին Թուրքիան սկսեց պաշտօնական գործընթացը:
Դաւութօղլու եւ Մամեդեարով յարգանքի տուրք կը մատուցեն Պաքուի Նահատակաց ծառուղիի վրայ գտնուող յուշարձանին Հոկտեմբեր 20ին Թուրքիան սկսեց պաշտօնական գործընթացը:
Այդ օրը Թուրքիայի ազգային անվտանգութեան խորհուրդը նախագահ Գիւլի ղեկավարութեամբ գումարեց հերթական նիստը, որի քննարկումները տեւեցին 7 ժամ 40 րոպէ: Ինչ ասուեց, խօսուեց, քննարկուեց այնտեղ յայտնի չէ, հրապարակուեց միայն կարճ հաղորդագրութիւն, ուր այնուամենայնիւ, ամէն ինչ կրկին պայմանաւորուած էր Լեռնային Ղարաբաղի խնդրով: Յայտարարութիւնն ասում էր. «Նիստի օրակարգում կարեւորուել են Հարաւային Կովկասում նկատուող զարգացումները՝ մասնաւորապէս, քննարկուել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման շուրջ ջանքերը: Հոկտեմբերի 10ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրուած Արձանագրութիւնների շրջանակներում, Թուրքիան կը շարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղութիւն, կայունութիւն, համագործակցութիւն եւ վստահութիւն հաստատելու ուղղութեամբ»: Հոկտեմբերի 21ին հերթն արդէն Թուրքիայի խորհրդարանինն էր, ուր Մէջլիսի խորհրդի առաջ քսան րոպէանոց ելոյթով հանդէս եկաւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դաւութօղլուն: Եթէ նրա նախկինում արուած յայտարարութիւնները, մեծ ցանկութեան դէպքում անգամ, հայ հանրութիւնը կարող էր հաշուի չառնել, իսկ Հայաստանի խորհրդարանի պատգամաւորները, ծանօթանային, ապա սեփական երկրի խորհրդարանում, ուր քուէարկութեամբ վճռուելու է արձանագրութիւնների ճակատագիրը, Դաւութօղլուի խօսքերը անհնար է անուշադրութեան մատնել: Յատկապէս այնպիսի ելոյթ, որն ունեցաւ թուրք արտգործնախարարը: Հաւատալով անգամ բոլոր վստահեցումներին, թէ արձանագրութիւններում նախապայմաններ չկան, անհնար է չտեսնել, չլսել այն բոլոր նախապայմանները, վտանգները, որ հրապարակեց Դաւութօղլուն Թուրքիայի խորհրդարանում: Դաւութօղլուն խաղաղասիրական տօնով բարձրաձայնում է այն երեք նպատակները, որ ունեցել է Թուրքիան բանակցութիւններում. «Մենք մի քանի տարի առաջ արդէն աշխատելով Կովկասում, փորձեցինք երեք հիմնական գաղափար առաջ քաշել:
Մէկ. Թուրքիայի եւ Հայաստանի հանրապետութիւնների միջեւ, այսինքն այն պետութիւնների, որոնք ապրում են իրար կողքի ու դեռ կ՛ապրեն, ստեղծել բարիդրացիական յարբերութիւններ, միւս հարեւանների նման: Ինչպէս գիտէք, մենք ստեղծել ենք նման յարբերութիւններ Իրաքի եւ Սիրիայի հետ:
Մեր երկրորդ նպատակը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարիւրաւոր տարիներ շարունակ լաւ յարաբերութիւններ ունեցած հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խաղաղութեան ստեղծումն է:
Մեր երկրորդ նպատակը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ հարիւրաւոր տարիներ շարունակ լաւ յարաբերութիւններ ունեցած հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ խաղաղութեան ստեղծումն է:
Աւելին, Ամերիկայում, Ֆրանսիայում, Լոս-անջելեսում ապրող հայերի եւ թուրքերի միջեւ ստեղծել երկխօսութիւն, վերացնելով նախկին ցաւերի վրայ հիմնուած մթնոլորտը, ստեղծել առողջ մի մթնոլորտ իրենց շփման համար: Երրորդ նպատակը, Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտութիւնը լուծել համաշխարհային իրաւունքի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան հիման վրայ եւ միջազգային կառոյցների որոշումներին համապատասխան լուծմանը աջակցելը: Այս երեք գործընթացները փոխկապակցուած են միմեանց հետ:
Այս երեքից մէկն ընդունելը, չի նշանակում, որ պէտք է անտեսել միւսը: Ես յետոյ կը բացատրեմ փոխկապակցուածութեան մանրամասները»: Անտեսենք այն յայտարարութիւնը, թէ Հայաստանի հետ յարաբերութիւնների նախաձեռնողը Թուրքիան է, որի մասին ասում է Դաւութօղլուն: Դա արդէն երկրորդական հարց կարելի է դիտել:
Դաւութօղլուն խորհրդարանում խօսում է երեք նպատակների մասին՝ 1. Միջպետական յարաբերութիւնների հաստատում, այլ երկրների նման 2. Հայ եւ թուրք ժողովուրդների, այդ թւում անգամ սփիւռքահայերի հետ երկխօսութեան հաստատում. ուշադրութիւն՝ այս բառերը Դաւութօղլուինն ե՜ն «վերացնելով նախկին ցաւերի վրայ հիմնուած մթնոլորտը, ստեղծել առողջ մի մթնոլորտ իրենց շփման համար»:
Վերացնել ներկայ մթնոլորտը, ոչ՝ պատճառները 3. Հայ-ադրբեջանական յարաբերութիւնների հաստատում Դաւութօղլուն շտապում է շեշտել, որ այս երեքը պէտք է լուծուեն միասնաբար, քանի որ նրանք փոխկապակցուած են: Այժմ իւրաքանչիւր կէտի շուրջ նրա մեկնաբանութիւնները:
ՊԱՅՄԱՆ 1.
ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՒ ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հայաստանում շատերը ասում էին, որ փաստաթուղթը ամրագրում է Կարսի պայմանագիրը, Հայաստանի իշխանութիւնը մերժում էր: Դաւութօղլուն ասաց. «Մենք կարողացա՞նք հասնել առաջինին, այսինքն Հայաստանը եւ Թուրքիան յարգանքի շրջանակներում ճանաչելո՞ւ են միմեանց տարածքային ամբողջականութիւնը, եւ ունենալո՞ւ են ցանկութիւն, բարիդրացիական յարաբերութիւններ ստեղծելու համար: Սա ամենակարեւոր հարցերից մէկն է եւ մենք, որպէս, այս քաղաքականութիւնը նախաձեռնողներ, պէտք է պատասխանենք այս հարցին:
Երբ նայում ենք արձանագրութիւններին, տեսնում ենք բազմաթիւ կէտեր, որոնք նուիրուած են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը: Ես կուսակցական բոլոր առաջնրդներին նուիրել եմ այդ արձանագրութիւնների օրինակը եւ հասարակութիւնը նոյնպէս տեղեակ է դրա մասին: Այս արձանագրութիւններում նշուած է, որ Հայաստանը եւ Թուրքիան ընդունելու են միմեանց տարածքային ամբողջականութիւնը եւ միմեանց սահմանները:
«Արձանագրութիւնների մէջ կայ կէտ, որը նուիրուած է դիւանագիտական յարաբերութիւնների հաստատմանը: Արձանագրութիւնների մէջ ոչ մի կասկած չկայ միմեանց սահմաններն ընդունելու մասին: Ինչպէս նախկինում նշուեց մի քանի անգամ, թէ իբր Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից, այս կէտով դա պարզաբանւում է, չնայած ոչ մի երկիր չի կարող համարձակուել նման բանի, այս կէտով դա պարզաբանւում է»:
Արձանագրութիւնների մէջ մի երկրորդ կէտ կայ, որը նոյնպէս նուիրուած է տարածքային ամբողջականութեանը եւ սահմանների ճանաչմանը, այսինքն իրաւաբանօրէն մի անգամ եւս վաւերացւում է, որ Հայաստանի Հանրապետութիւնը ոչ մի հողային պահանջ չունի Թուրքիայի նկատմամբ: Իսկ սա ուժե՞ղ վաւերացում է, թէ՞ հակառակը: Այսինքն, կարո՞ղ է ժամանակի ընթացքում ենթարկուիլ փոփոխութիւնների:
Ես հիմա դա էլ կը բացատրեմ: Այս արձանագրային կէտը նկատի է ունենում մի միջազգային պայմանագիր եւ մէջբերում է անում նրանից, ասելով «Միջազգային իրաւունքի համապատասխանող սահմաններ»: Երբ նայում ենք Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական եւ դիւանագիտական պատմութեանը, կը տեսնենք երկու պայմանագիր, որ նուիրուած են սահմաններին: Չկայ երրորդ մի պայմանագիր կամ արձանագրութիւն:
Առաջինը, 1921 Մարտի 16ի Մոսկուայի պայմանագիրն է, իսկ երկրորդը 1921 Հոկտեմբերի 13ի Կարսի պայմանագիրը: Ինչպէս գիտէք, առաջինով, Մոսկուայի պայմանագրի առաջին կէտը նուիրուած է Սեւրի պայմանագրի ժխտմանը, որը ստորագրուելով 1920 թ.ի Օգոստոսի 10ին, երբեք չի ընդունուել Թուրքիայի մէջլիսի կողմից: Ի՞նչ կայ գրուած Կարսի պայմանագրում: Պայմանագրի կողմերն են Խորհրդային Ռուսաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը:
Հայաստանի Հանրապետութիւնը, լինելով խորհրդային Հայաստանի ժառանգորդը, Միջազգային իրաւունքի հիման վրայ, պարտաւոր է ճանաչել նախորդի ստորագրած պայմանագրերը, որը վաւերացուած է Վիեննայի կոնվենցիայով (ուխտով-Խմբ.): 62րդ կէտի 2րդ պարբերութեամբ ասում է, թէ նոյնիսկ վարչակազմի փոփոխման ժամանակ, հնարաւոր չի դուրս գալ այն պայմանագրերից, որոնց կէտերով սահմաններ են սահմանւում: Այդ սահմանը պէտք է մնայ»:
Այսինքն, Դաւութօղլուն արձանագրում է մի քանի փաստ, որոնց մասին Հայաստանում խօսում էին շաբաթներ շարունակ՝ - Սահմանները ճանաչւում են անվերապահ եւ դրանից յետոյ փոփոխման ենթական չեն: - Սահմանների ճանաչման համար հիմք է ծառայում Կարսի պայմանագիրը եւ միայն: Այս արձանագրութիւնների վաւերացումից յետոյ այլեւս Սեւրի պայմանագրի մասին խօսել անհնարին է դառնում: Ըստ արտգործնախարարի, Թուր-քիան հասաւ իր երեք նպատակներից առաջինին, որն, իբրեւ նախապայման գործել է շուրջ երկու տասնամեակ՝ ճանաչել Կարսի պայմանագիրը եւ Թուրքիայի ներկայիս սահմանները:
ՆԱԽԱՊԱՅՄԱՆ 2.
ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑ
ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԵՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑ
Դաւութօղլուն ելոյթում անդրադառնում է նաեւ երկրորդ խնդրին, որը նա իբրեւ նպատակ ձեւակերպել էր՝ հայ եւ թուրք ժողովուրդների, այդ թւում անգամ՝ սփիւռքահայերի հետ երկխօսութեան հաստատում, «վերացնելով նախկին ցաւերի վրայ հիմնուած մթնոլորտը»:
Բնականաբար, խօսքը առաջին հերթին վերաբերել է Հայոց Ցեղասպանութեանը եւ վերջին շաբաթներին այդքան արծարծուած պատմաբանների ենթայանձնաժողովի հիմնական գործառոյթների՜ն Դաւութօղլուն պարզում է արձանագրութիւնների ստորագրման ժամանակ Թուրքիայի բուն նպատակը՝ «Այս արձանագրութեան արդիւնքում մենք կը կարողանա՞նք դարեր շարունակ ստեղծուած թշնամանքը կոտրել երկու երկրների միջեւ:
Իսկ կը կարողանա՞նք մենք փոխել այսպէս կոչուած ցեղասպանութեան գաղափարախօսութիւնը այս արձանագրութիւններով: Քանի որ դա կարեւոր է նաեւ մեր Մէջլիսի համար, որը 2005 Ապրիլի 13ին ընդունել է որոշում, պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելով, բարելաւել երկու ժողովուրդների յարաբերութիւնները, որին կողմ են եղել ոչ միայն «Արդարութիւն եւ զարգացում», այլեւ «Ժողովրդ-հանրապետական» եւ «Ճշմարիտ ուղի» կուսակցութիւնները, որի հետեւանքը եղաւ մեր վարչապետի նամակը Հայաստանի նախագահին:
Սրանից յետոյ այս արձանագրութիւններն են, որ նոր շունչ են տալու պատմութեանը: Դրանով մենք ուզում ենք կրկին անգամ վստահութիւն ձեւաւորել երկու ժողովուրդների միջեւ: Առկայ խնդիրների ընդունումը եւ լուծումներ գտնելու համար պատմաբանների յանձնաժողովի ստեղծումը նախատեսուած է արձանագրութիւնով:
«Այս յանձնաժողովը, որը աշխատելու է երկու կառավարութիւնների հսկողութեան ներքոյ, ուսումնասիրելու է բոլոր արխիւները, օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-խմբ.) եւ գիտականօրէն, որը նաեւ նշուած է արձանագրութիւններում: Ի՞նչ է նշանակում անկողմնակալ եւ գիտական ուսունասիրութիւնը, դա նշանակում է, որ այլեւս Հայաստանն էլ ընդունում է, որ հնարաւոր չի միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»:
Նախարարը իրեն երբեմն ընդդիմացողներին այսօր յիշեցրել է իրենց իսկ ստորագրութիւնը: Իսկ 2005 թուականին Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման բուռն շրջանում, կամ, ինչպէս թուրքերը ստիպուած անուանեցին Հայկական Ցունամիի օրերին, այդ երկրի խորհրդարանում եւ Ազգային անվտանգութեան խորհրդում երկար քննարկումներից յետոյ մշակուեց լայնածաւալ ծրագիր, որի նպատակը Ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ պայքարն էր:
Դաւութօղլուն այսօր յիշեցրել է դա՝ «կը կարողանա՞նք մենք փոխել այսպէս կոչուած ցեղասպանութեան գաղփարախօսութիւնը այս արձանագրութիւններով»: Ուրիշ ի՞նչ կարող է նշանակել Ցեղասպանութեան գաղափարախօսութիւն ասուածը, եթէ ոչ յիշողութիւն, ճանաչում եւ դատապարտում:
Իսկ խօսքում, արդէն Թուրքիայի արտգործնախարարը հպարտանում է, որ այս արձանագրութիւններով՝ «Այլեւս Հայաստանն էլ ընդունում է, որ հնարաւոր չի միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»: Հայկական կողմը կարող է պարբերաբար պնդել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը մնում է օրակարգային հարց, մեր երկիրը պէտք է շարունակի այն առաջ մղել, սակայն դրա հետ միաժամանակ, անհնար է հաշուի չնստել Թուրքիայի պաշտօնական ներկայացուցչի մեկնաբանութիւնների հետ՝ «Սրանից յետոյ այս արձանագրութիւններն են, որ նոր շունչ են տալու պատմութեանը: Դրանով մենք ուզում ենք կրկին անգամ վստահութիւն ձեւաւորել երկու ժողովուրդների միջեւ:
Առկայ խնդիրների ընդունումը եւ լուծումներ գտնելու համար պատմաբանների յանձնաժողովի ստեղծումը նախատեսուած է արձանագրութիւնով: Այս յանձնաժողովը, որը աշխատելու է երկու կառավարութիւնների հսկողութեան ներքոյ, ուսումնասիրելու է բոլոր արխիւները, օբյեկտիւօրէն եւ գիտականօրէն, որը նաեւ նշուած է արձանագրութիւններում: Ինչ է նշանակում անկողմնակալ եւ գիտական ուսումնասիրութիւնը, դա նշանակում է որ այլեւս Հայաստանն էլ ընդունում է, որ հնարաւոր չի միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»:
Ողջ աշխարհի համար թէկուզ հասկանալի, շատ յաճախ՝ ըմբռնելի, երբեմն՝ նաեւ իբրեւ օրէնք քուէարկելու համար պատրաստակամ մթնոլորտից յետոյ, երբ մեզ հետ Թուրքիան վիճում էր Ցեղասպանութեան լինելիութեան շուրջ, հիմա վէճը արդէն դառնում է արձանագրութիւնների մեկնաբանութիւնների վերաբերեալ բանակռիւ: Թուրքիան հասնում է իր երկրորդ նպատակին՝ երկու ժողովուրդների միջեւ երկխօսութիւն, «վերացնելու թշնամութեան մթնոլորտը», շր-ջանցելով այդ մթնոլորտի աղբիւրը՝ ասել է թէ Ցեղասպանութիւնը:
ՊԱՅՄԱՆ 3.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ
Թուրքիան վերջին տարիներին այսքան մօտ չի եղել Ղարաբաղեան բանակցութիւններին, որքան հիմա: Անկարան այնքան իրաւունք չի ունեցել խօսելու Ղարաբաղեան խնդրի մասին, որքան հիմա: Գիւլն անգամ սովորական գործ է համարում հարցի քննարկումը ընդլայնել Վաշինգտօնից մինչեւ Մոսկուա: Իսկ իրաւունքը նա ձեռք է բերել հայ-թուրքական արձանագրութիւններ ասուածի քօղի տակ:
Դաւութօղլուն էլ Մէջլիսում հարցը ներկայացնում է նոյն շրջագծում՝ սակայն բնականաբար՝ արդէն արդիւնքներ ունեցողի հպարտութեամբ: «Իսկ մէկ տարուայ ընթացքում մենք գործնականօրէն ի՞նչ ստացանք: Վերջին մէկ տարուայ ընթացքում, որ շարունակւում էին բանակցութիւնները Հայաստանի հետ, զուգահեռաբար եւ զարմանալիօրէն, 17 տարուայ ընթացքում տեղի չունեցածը տեղի ունեցաւ, սկսեց շարժ նկատուել հայ-ադրբեջանական յարաբերութիւններում:
Վերջին հինգ ամսուայ հատուածում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հինգ անգամ հանդիպել են: Անցած ամիս, որ նախապէս տեղի չէր ունեցել, մի ռազմական խումբ, գնալով Լաչին, ուսումնասիրեց Լաչինը, եւ քննարկեցին թէ հարցի լուծման ժամանակ միջազգային իաւունքով ինչ ծաւալ է ունենալու Լաչինի միջանցքը:
Սա, ինչպէս նշում են մեր ադրբեջանցի եղբայրները, շատ կարեւոր քայլ է եւ տանում է հարցի լուծմանը: «Ինչպէս մենք նշել ենք տարբեր անգամներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը սր-բութիւն է մեզ համար, ինչպէս մեր տարածքային ամբողջականութիւնը: 17 տարուայ ընթացքում ոչ մի ուրիշ երկիր չկայ, որ մեզ նման զբաղուած լինի այս հարցով:
Ինչպէս էրդողանը, ես էլ ցանկացած դիւանագիտական հանդիպման ժամանակ փորձում ենք աշխատել հարցի լուծման համար, ինքը հանդիպելով Օբամայի եւ Մեդվեդեւի հետ, խօսեց այս հարցի մասին, իսկ ես հանդիպելով Քլինթօնի հետ, նոյնպէս խօսում էի հարցի մասին: Մեր հանդիպումների կենտրոնում է միշտ այս հարցը եւ սրանից յետոյ էլ ամէն ինչ անելու ենք, որ այս հակամարտութիւնը վերանայ եւ կրկնում եմ՝ խաղաղութիւնը կը տիրի այն ժամանակ, երբ վերաբերի բոլորին:
«Խաղաղութիւն երկու երկրների միջեւ, իսկ անել այնպէս, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պահպանուի, արձանագրութիւնը պէտք է այսպէս ընկալել»: Հայաստանում ամէն անգամ, երբ մատնանշում էին, արձանագրութիւնների այն դրոյթը՝ թէ ինչո՞ւ պէտք է երկու երկրները ճանաչեն նաեւ երրորդ երկրների տարածքային ամբողջականութիւնը, Հայաստանի արտգործնախարարութիւնը մատնանշում էր՝ միջազգային նորմ է: Իսկ Դաւութօղլուն, յղում անելով արձանագրութիւնների վրայ, ոչ միջազգային ձեւակերպումով ասում է՝ «Ինչպէս մենք նշել ենք տարբեր անգամներ, Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը սրբութիւն է մեզ համար, ինչպէս մեր տարածքային ամբողջականութիւնը»:
Սա կարելի էր համարել, պարզ հռետորութիւն, եթէ միայն Դաւութօղլուն չշարունակեր իր խօսքը ու հերթական անգամ ասէր նախապայմանը, թէկուզ դիւանագիտական ձեւակերպումով՝ «սրանից յետոյ էլ ամէն ինչ անելու ենք որ այս հակամարտութիւնը վերանայ եւ կրկնում եմ խաղաղութիւնը կը տիրի այն ժամանակ, երբ վերաբերի բոլորին:
Խաղաղութիւն երկու երկրների միջեւ, իսկ անել այնպէս, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը պահպանուի, արձանագրութիւնը պէտք է այսպէս ընկալել»: Դաւութօղլուն շեշտում է՝ խաղաղութիւն կտիրի տարածաշրջանում, երբ վերաբերի բոլորին: Ասել է թէ, հայ-թուրքական խաղաղութիւնը, բացառւում է, եթէ չկայ հայ-ադրբեջանական խաղաղութիւնը: Նախապայմանի լաւագոյն դիւանագիտական ձեւակերպման խորհրդանիշ:
Դաւութօղլուն ելոյթ ունեցաւ Հոկտեմբերի 21ին: Հոկտեմբերի 22ին հայկական կողմից մեկնաբանութիւններ ու արձագանգներ սպասում են բոլորը՝ Հայաստանի քաղաքացիներից մինչեւ օտար լրատուական գործակալութիւններ: Եթէ առաջիններին իշխանութիւնները կարող են ասել. մի հաւատացէք թուրքական կողմին, ապա հարիւրաւոր օտար լրագրողների դժուար դա լինի ասել, ովքեր ուղիղ եթերով, առանց թարգմանական կամ լրատուական աղճատումների, լսել են Թուրքիայի կառավարութեան կողմից հայ-թուրքական արձանագրութիւնները Թուրրքիայի Ազգային Մեծ Ժողով ներկայացնելու ժամանակ Դաւութօղլուի արտասանած պաշտօնական ելոյթը ու արձանագրել մի քանի ուշագրաւ կէտեր:
Հոկտեմբերի 21ին ֆուտբոլային դիւանագիտութեան մրցախաղում Դաւութօղլուն գնդակը կրկին ուղղեց հայկական կիսադաշտ:
«ԱՍՊԱՐԷԶ»
0 Պատգամ:
Post a Comment