Թուրքիան Կսպասի, Մինչեւ Ադրբեջանն Ու Հայաստանը Պայմանաւորւեն
Սեւակ ՅԱԿՈԲԵԱՆ
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատում ներկայացւել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման նոր բանաձեւի նախագիծ, որը հեղինակել են դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը եւ հանրապետական Ջոն Էնսայնը:
Նոր բանաձեւով կոչ էր արւում ԱՄՆ նախագահին երաշխաւորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը կարտացոլի Հայոց ցեղասպանութեան եւ էթնիկ զտումների խնդրի արժանի ընկալումն ու մարդու իրաւունքների պաշտպանութեան առաջնահերթութիւնը: Նշենք, որ Մենենդեսն այն սենատորն է, որը կասեցրեց Ցեղասպանութիւնը մերժող Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու քննարկումը:
Անդրադառնալով ԱՄՆ սենատորների այս նախաձեռնութեանը` հոկտեմբերի 23-ին ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը կարծիք յայտնեց, որ դա ինչ-որ առումով բողոքի արտայայտութիւն է Հայաստան-Թուրքիա արձանագրութիւններում առկայ` պատմական հարթութեան վրայ աշխատող միջկառավարական ենթայանձնաժողովի դէմ:
Ըստ Կ. Մանոյեանի` նախագծով սենատորները փորձում են նաեւ յաւելեալ ճնշում բանեցնել Սպիտակ տան վրայ, որպէսզի Ցեղասպանութեան վերահաստատումը Միացեալ Նահանգներն առանձնացնի հայ-թուրքական յարաբերութիւններից:

Քանի որ, վկայակոչելով ապրիլի 22-ի յայտնի հայ-թուրքական համատեղ յայտարարութիւնը, նախագահ Օբաման չկատարեց Ցեղասպանութիւնը ճանաչելու խոստումը, որպէսզի չխոչընդոտի երկու երկրների յարաբերութիւններին:
Տեսակէտները` իբր Սենատում բանաձեւի ներկայացումը արդէն նշանակում է, որ հայ-թուրքական արձանագրոթիւնները չեն խոչընդոտում Ցեղասպանութեան խնդրի միջազգային ճանաչմանը, Կ. Մանոյեանը համարում է անընդունելի` կարծիք յայտնելով, թէ` «Բանաձեւի ներկայացումը դեռ չի նշանակում, որ կորդեգրւի»:

Բացի այդ, ըստ Կ. Մանոյեանի, Սենատում կարող է մեծանալ նաեւ այն մարդկանց թիւը, ովքեր դէմ են արտայայտւելու նախագծի ընդունմանը, որպէսզի իբր չխոչընդոտեն յարաբերութիւններին:
Մանաւանդ որ միջազգային լրատւամիջոցներում արդէն սկսել է կարծիք շրջանառւել, թէ Հայաստանը եւս կասկածի տակ է առնում Ցեղասպանութեան իրողութիւնը:
Սա, ըստ Կ. Մանոյեանի, չի բխում ո՛չ Հայաստանի շահերից, ո՛չ էլ Ցեղասպանութիւնը ճանաչած երկրների, քանի որ նշանակում է` իրենք բաւարար փաստեր եւ մասնագիտական քննարկումներ չեն ունեցել` ապացուցելու, որ իրականացւածը ցեղասպանութիւն է:
Խօսելով հայ-թուրքական արձանագրութիւնների վաւերացման մասին` Կ. Մանոյեանը նշեց, որ Թուրքիան այն չի վաւերացնի, քանի դեռ Ղարաբաղեան խնդրի կարգաւորման հիմնարար սկզբունքների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնութիւն չեն կայացրել:

Իսկ եթէ դա ձգձգւի, ապա թուրքերը կկարողանան Ցեղասպանութեան 95-ամեակի նախաշեմին մի հնարանք բանեցնել` դարձեալ թոյլ չտալով որեւէ երկրի ճանաչել Ցեղասպանութիւնը եւ դրանով «վտանգել» երկու երկրների յարաբերութիւնները: Ցեղասպանութեան հարցը, ըստ Կ. Մանոյեանի, զէնք էր Թուրքիայի դէմ գործելու համար, որը մենք վայր ենք դնում:
Երբ ԱՄՆ նախագահ Օբաման յայտարարեց, թէ չի ուզում խոչընդոտել յարաբերութիւններին, մեր պաշտօնեաներից եւ ոչ մէկը չհակադարձեց, որ դրանով յարաբերութիւնները չեն վատանայ, ընդհակառակը, Սերժ Սարգսեանը ամերիկեան լրատւամիջոցներից մէկի հարցին ոլորապտոյտ պատասխան տալուց յետոյ, ի վերջոյ, նշեց, որ չէր ցանկանայ Թուրքիայի հետ յարաբերութիւնների հաստատման գործընթացը ձախողել:
Այս ամէնից Կ. Մանոյեանը եզրակացնում է, որ Հայաստանը Ցեղասպանութեան 95-ամեակի շէմին յայտնւելու է վատ վիճակում: «Եթէ 90-ամեակի սէմին Թուրքիան յայտարարում էր, որ լինելու է «հայկական ցունամի», ապա 95-ամեակի սէմին կլինի «թուրքական ցունամի, եթէ այս ընթացքի առաջը չառնենք»,- նշեց ՀՅԴ գործիչը` յաւելելով, որ առաջն առնելու համար պէտք է գործի դնել բոլոր միջոցները:

0 Պատգամ:
Post a Comment