Հայաստանը Հնարաւորութիւն Կունենայ Անդամակցել Եւրամիութեանը


09:56 / 28.10.2009
Բրիտանիայի վարչապետ Դէյւիդ Միլիբենդը չի բացառել, որ «Արեւելեան հարեւանութիւն» ծրագիրը կարող է դառնալ մասնակից-երկրների համար ցատկահարթակ Եւրամիութեանն անդամակցելու համար:

Այդ մասին Միլիբենդը յայտարարել է Լոնդոնում՝ ելոյթ ունենալով Ռազմավարական հետազոտութիւնների միջազգային ինստիտուտում (International Institute for Strategic Studies, IISS), Եւրամիութեան, որպէս համաշխարհային շարժիչ ուժի մասին զեկոյցով:
Իր ելոյթում նա նաեւ ընդգծել է «Արեւելեան հարեւանութեան» դերը տնտեսական բարեփոխումների գործում: «Եթէ մեր արեւելքի երկրները, միանան ընդհանուր տնտեսական ընկերակցութեանը, դա կը բարելաւի ոչ միայն իրենց էներգետիկ անվտանգութիւնը, այլեւ մերը»,- ասել է Միլիբենդը:
Յիշեցնենք, որ մայիսի 7-ին Պրագայում կայացել է «Արեւելեան հարեւանութեան» հիմնադիր գագթաժողովը, ուղղւած 6 երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ յարաբերութիւններին: ԵՄ-ն հաստատել է ծրագիրը՝ 2009-2013թ.թ. յատկացնելով 600 մլն եւրօ գումար:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: