Թուրք Պատգամաւորն Անդրադարձել է Հայոց Ցեղասպանութեան Թեմային
22.10.2009 18:35
Երեւան (Երկիր) - Թուրքիայի քրդամէտ «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան խորհրդարանական խմբակցութեան ղեկավար Սելյահադդին Դեմիրթաշը Ազգային մեծ ժողովում ելոյթի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանութեան թեմային, տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիէթ» թերթը:
Պատգամավորը հանդէս է եկել յօգուտ հայ-թուրքական մերձեցման եւ նշել, որ երկու երկրների միջեւ գոյութիւն ունի չկարգաւորւած հիմնախնդիր` «հայերի զանգւածային սպանութիւնները»: Նրա կարծիքով` այդ թեման պէտք է տեղ գտնի երկրի դասագրքերում, այլապէս անհասկանալի են երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկայ խնդիրները:
Պատգամաւորը քննադատել է Թուրքիայի կառավարութեանը, որը ոչինչ չի անում հակահայկական տրամադրութիւնները հասարակութեան շրջանում վերացնելու համար եւ կոչ է արել` «վերանայել Թուրքիայում տիրող ռասիստական մօտեցումը ոչ–թուրքական ազգութիւնների նկատմամբ»:

0 Պատգամ:
Post a Comment