– Ճիշտ չէ, որ Ղարաբաղի խնդիրը միացնում են ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների հետ
13:11 / 24.10.2009
Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին յայտնել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի եւ Հայաստանի յարաբերութիւնների կարգաւորմանը եւ Թուրքիայում քրդական հարցի լուծման նախաձեռնութեանը։
Այս մասին տեղեկացնում է թուրքական Radikal-ը։
«Անցեալ տարի սեպտեմբերին՝ Վրաստանի յայտնի իրադարձութիւններից յետոյ, երբ գնացել էի Թուրքիայի արտգործնախարարութիւն, ասացի, որ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման համար շատ յարմար ժամանակաշրջան է։ Գիտէք, որ Լավրովը հոկտեմբերի 10-ին ստորագրւած հայ-թուրքական արձագրութիւններում կարեւոր դեր խաղաց։ Թուրքիան էլ, Ռուսաստանն էլ՝ ցանկանում են, որ Կովկասում կայունութիւն լինի։ Ռուսաստանի յարաբերութիւնները թէ՛ Ադրբեջանի, թէ՛ Հայաստանի հետ խորն են։

Ռուսաստանում ապրում է 2,5 միլիոն հայ եւ 2 միլիոն ադրբեջանցի։ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորումը մեզ համար էլ է անհրաժեշտ։ Որովհետեւ Կովկասում կայունութիւնը մեր շահերից է բխում եւ դրական կանդրադառնայ մեր խնդիրների լուծմանը՝ Դաղստանում եւ Չեչնիայում։ Սակայն ճիշտ չէ, որ Ղարաբաղի խնդիրը միացնում են ստորագրւած հայ-թուրքական արձանագրութիւնների հետ։
PKK-ի խնդիրը չի կարող խնդիրներ առաջացնել ռուս-թուրքական յարաբերութիւններում։ Ռուսաստանի տարածքում չեն թոյլատրւի հակաթուրքական որեւէ գործողութիւններ։ Բացի այդ, PKK-ն Ռուսաստանում չունի քաղաքական եւ ռազմական գործունեութիւն։ Չնայած սրան՝ ամէն անգամ, երբ հանդիպում ենք թուրք պատասխանատուների հետ, ասում ենք, որ պատրաստ ենք գործողութիւններ իրականացնել նրանց տրամադրած փաստերի հիման վրայ։

Տարածաշրջանում խաղաղութիւնը եւ կայունութիւնը բոլորի շահն է»,-ասել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment