Ռուսաստանի արտգործնախարարը Յունւարի 12-ին կայցելի Հայաստան


16:00 / 08.01.2010
Յունւարի 12-ին Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։
Այս մասին NEWS.am-ին հաղորդեցին Ռուսաստանի դիւանագիտական շրջանակների հաւաստի աղբիւրները։ Նշենք, որ 2010 թւականի ընթացքում սա արտասահմանեան պատւիրակութեան առաջին այցելութիւնն է Երեւան։
Աղբիւրի համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչութեան ղեկավարը կը հանդիպի Հայաստանի բարձրաստիճան պաշտօնեաների հետ։ Նրան կընդունի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը։ Հանդիպման ընթացքում նախատեսւում է քննարկել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդիրը։
Միեւնոյն ժամանակ, Յունւարի 12-ին Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հրաւէրով Մոսկւա կայցելի Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս յայտարարել է, որ պատրաստւում է կոչ անել Մոսկւային՝ ակտիւացնել ջանքերը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: