«Եւրատեսիլ-2010»-ին կը մասնակցեն 39 երկրներ
17:07 / 08.01.2010
«Եւրատեսիլ-2010» 55-րդ միջազգային մրցոյթի մասնակցելու է 39 երկիր: Այս մասին տեղեկացնում է միցոյթի պաշտօնական կայքը:
Հրապարակւած ցանկում են Հայաստանը, Վրաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բելառուսը, Բելգիան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Յունաստանը, Դանիան, Իսրայէլը, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մալթան, Մոլդովան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Թուրքիան, Ուկրաինան, Խորվաթիան, Շւէյցարիան, Շւէդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան:
Երկրների մեծ մասն արդէն յայտարարել են, որ սկսում են մրցոյթի իրենց մասնակցի ընտրութիւնը: Ռուսաստանում արդէն մրցոյթի պոտենցիալ մասնակիցները սկսել են դիմումների ներկայացումը: Ուկրաինան յայտարարել է իր մասնակցի անունը, ում 6 յաւակնորդների շարքում ներքին ընտրութեամբ որոշել է հեռուստաընկերութիւնը: Ըստ այդմ, Եւրատեսիլ-2010-ում Ուկրաինան կը ներկայացնի Վասիլի Լազարովիչը:
Յիշեցնենք, որ մրցոյթը կայանալու է Նորւէգիայի մայրաքաղաք Օսլոյում: Երկու կիսաեզրափակիչ փուլերին կը մասնակցեն 17-ական երկիր, իսկ կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 25-ին եւ 27-ին:

Եզրափակիչ փուլում (մայիսի 29-ին) մասնակիցներին կը միանան նաեւ կազմակերպիչ երկրների (Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա եւ Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչները: 2009 թւականին Եւրատեսիլի յաղթող է դարձել Ալեքսանդր Ռիբակը:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment