13:23 / 09.01.2010
2009 թւականին Հայաստանի արտաքին քաղաքականութեան ձախողումները շատ էին, եւ ամէնը գալիս է նրանից, որ Հայաստանում շարունակւում է ժողովրդավարութեան նահանջը, հետապնդումները ընդդիմութեան նկատմամբ:
NEWS.am-ի հետ զրոյցում յայտնեց Հայ ազգային կոնգրէսի արտաքին յարաբերութիւնների յանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետեանը:
«Հիմնական խնդրահարոյց գործընթացը, որ կուզենայի նշել, դա ձախորդ դիւանագիտական քայլերի ընթացքում Թուրքիայի աննախադէպ ակտիւացումն է Ղարաբաղեան հարցում: Այսինքն, մեր սխալները յանգեցրին մի իրավիճակի, որ Թուրքիան միջազգային հանրութեան աչքում տարածաշրջանի խնդիրների հարցում լիիրավ խաղացող է դարձել: Թուրքական գործօնի ազդեցութիւնը գնալով շատանում է, եւ դա հիմնական ձախողումն է»,- նշեց Կարապետեանն ու աւելացրեց, որ որեւէ առաջընթաց չկայ նաեւ Ղարաբաղեան հարցում, եւ « մեզ համար դրական զարգացումների հեռանկարն էլ շատ մշուշօտ է»:
ՀԱԿ ներկայացուցիչը դրական զարգացումների շարքում նշեց Հայաստանի ժողովրդավարութեան հարցերով միջազգային առաջատար հաստատութիւնների հետաքրքրւածութիւնը: «Այսօր այդ հետաքրքրւածութիւնը բաւարար չէ, բայց այն, որ նախաձեռնւել է մարդու իրաւունքների հարցում երկխօսութիւն Հայաստանի հետ, շատ դրական է: Դա „Արեւելեան գործընկերութեան“ շարքում է, բայց առանձին ուղղութիւն է»,- մանրամասնեց ՀԱԿ ներկայացուցիչը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment