Մոսկւայում հերթական անգամ Հայաստանի
քաղաքացու են սպանում
12:20 / 09.01.2010
Մոսկւայի հարաւ-արեւելքում շաբաթ՝ յունւարի 9-ի գիշերը սպանւել է Հայաստանի մի քաղաքացի:
39-ամեայ Վարդան Գրիգորեանի դիակը յայտնաբերւել է ժամը 00.50-ին՝ «Դէու Էսպերօ» մեքենայի սրահում, Շկուլեւի փողոցի թիւ 2 տան մօտ:
Ինչպէս յայտնում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով մայրաքաղաքի իրաւապահներին, տղամարդու մահը վրայ է հասել բազմաթիւ ջարդւածքներից, նաեւ երկու հրազէնային վնասւածքներից:
Հետագայ օպերատիւ-որոնողական միջոցառումների ընթացքում պարզւել է, որ տղամարդն իր բնակարանում վէճի է բռնւել իր ծանօթների հետ: Դրանից յետոյ ծեծկռտուք է սկսւել, որում տուժել է նաեւ նրա կինը: Սպանւածի կնոջ խօսքով, ծեծկռտուքը շարունակւել է շէնքի մուտքում:
Ամենայն հաւանականութեամբ, տղամարդը դաժանաբար ծեծւել է, ապա գնդակահարւել մեքենայի սրահում: «Գազետա.ru»-ի տւեալներով, սպանութիւնը պատւիրւած է եղել, յանցագործը երկու անգամ կրակել է ատրճանակից, եւ ստուգողական կրակոց արձակել գլխին: Ներկայումս իրաւապահները ճշտում են միջադէպի մանրամասները: Քննութիւնն այդ գործով փնտրում է երկու տղամարդու:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment