Լիբանանում բողոքում են Հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ

15:23 / 08.01.2010
Յունւարի 10-ին Բէյրութի Յակոբ Տէր-Մելքոնեան սրահում տեղի է ունենալու քաղաքական միջոցառում Հայ-թուրքական ստորագրւած արձանագրութիւնների դէմ:
Լիբանանում հրատարակւող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Քանդահարեանը NEWS.am-ին յայտնեց, որ միջոցառումը կազմակերպել են երեք աւանդական կուսակցութիւնները՝ Հ. Յ.Դաշնակցութիւնը, Հնչակեաններն ու Ռամկավարները, մասնակցելու են նաեւ հայկական հոգեւոր համայնքները՝ Հայ Առաքելական, Աւետարանական եւ Կաթողիկէ:
«Պահանջը այն է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը հակասահմանադրական յայտարարի Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները: Նախատեսւում է, որ յուշագիր յղւի Սահմանադրական դատարանին, որովհետեւ այնտեղ Սահմանադրութեան հիմքը կազմող Անկախութեան հռչակագրի երեք հիմնադրոյթներ կան, որոնք այս արձանագրութիւնների մէջ հակասւած են»,- նշեց Քանդահարեանը եւ յաւելեց. «Առաջինը համայն հայութեան իղձերի իրականացումն է, երկրորդը՝ Հայաստան-Ղարաբաղ վերամիաւորումը, եւ երրորդը՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը սատար կանգնելու անհրաժեշտութիւնը»:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: