Սերժ Սարգսեան.–
Թող Հայաստանում եւ նրա շուրջ տիրեն խաղաղութիւնն ու կայունութիւնը

00:05 / 01.01.2010
Սիրելի հայրենակիցներ,
Շնորհաւորում եմ ձեզ Նոր տարւայ եւ Սուրբ Ծննդեան տոների առթիւ:

2009 թւականը դառնում է պատմութիւն` իր ձեռքբերումներով եւ կորուստներով, իր ուրախութիւններով ու հիասթափութիւններով:
Մենք 2010 թւական ենք մտնում նոր յոյսերով ու ծրագրերով: Դրանք կեանքի ենք կոչելու համատեղ ջանքերով եւ, համոզւած եմ, յաջողութիւն ենք ունենալու:Անցնող տարին, կարծում եմ, մեր երկրի համար նշանակալի էր արտաքին քաղաքական նոր վարքագծով, որ բնորոշւում է ոչ թէ այլոց քայլերին արձագանքելով, այլ սեփական նախաձեռնութիւններով` նախաձեռնութիւններ, որոնք կոչւած են մեր երկիրը բարձրացնելու միջազգային քաղաքականութեան նոր ուղեծիր, բացելու զարգացման նոր հորիզոններ:Մեր տարածաշրջանում այսօր խաղաղութեան ու կայունութեան աւելի մեծ պաշար կայ, քան մէկ տարի առաջ: Այդ ապահովութեան բաղկացուցիչները բազմաթիւ, եւ դրանցից իւրաքանչիւրի պարագայում Հայաստանն ունի իր կարեւոր ու անփոխարինելի մասը: Բաղկացուցիչներից ամէնաառանցքայինը մեզ համար տարէցտարի ամրացող Հայոց բանակն է, որ օր ու գիշեր, այդ թւում եւ այս տոնական պահին պաշտպանում է հայերնիքի անդորրը, բանակ, որի ակունքներում մեր անմահ նահատակներն են, ում շնորհիւ ժողովուրդը վաստակել է յաղթանակած խաղաղութիւնը:
Անցնող տարին դարձաւ նաեւ համայն հայութեանը յուզող, Հայաստանի եւ հայութեան տեղի ու դերի մասին, Հայաստանի ու հայութեան ներկայի ու ապագայի մասին շահագրգիռ քննարկումների կարեւորագոյն ժամանակահատւած: Արդիւնքում` ողջ աշխարհը տեսաւ ու հասկացաւ, որ հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներով եւ ուժեղ իր զաւակներով:
2009 թւականը, պէտք է խոստովանենք, մեր տնտեսութեան համար իսկական փորձութիւն էր: Մեզ չյաջողւեց խուսափել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր հետեւանքներից, ինչպէս դա չյաջողւեց համաշխարհային տնտեսութեան մաս կազմող երկրներից գրեթէ ոչ մէկին, բայց մեզ յաջողւեց նւազագոյնի հասցնել ճգնաժամի հնարաւոր սոցիալական հետեւանքները: Պետութիւնը կատարեց եւ յաջորդ տարի էլ ամբողջութեամբ կատարելու է սոցիալական ոլորտի իր բոլոր պարտաւորութիւնները: Հայաստանի` բարեխիղճ վարկառու լինելու փաստը մեզ հնարաւորութիւն տւեց միջոցներ ներգրաւել տարբեր արտաքին աղբիւրներից: Բայց բոլորս գիտակցում ենք, որ մեր երկիրը առաջին հերթին մենք ենք շէնացնելու, մեր խնդիրները մենք ենք լուծելու: Համոզւած եղեք, որ յաջորդ` 2010 թւականը դառնալու է ճգնաժամի յաղթահարման եւ տնտեսական առաջընթացի նոր սկիզբ:
2009 թւականին Հայաստանում արձանագրւել է ծնունդների եւ ամուսնութիւնների աճ: Այս իրողութիւններն ինձ համար շատ թանկ են եւ խօսում են գալիքի մասին, այն մասին, որ մեր երիտասարդները հաւատում են իրենց երկրին, իրենց կեանքին եւ իրենց զաւակների ապագան կապում են հայրենքի հետ: Վաղւայ օրւայ նկատմամբ վստահութեան չափանիշ է դա: Պետութիւններն ու ժողովուրդները նաեւ այսպէս են հզօրանում:
Սիրելի հայրենակիցներ,
Ես միանում եմ բոլոր բարեմաղթանքներին ու կենացներին, որ այժմ հնչում ու առաջիկայ օրերին հնչելու են ձեր տոնական սեղանների շուրջ: Թող նոր` 2010 թւականը ձեր ընտանիքների համար լինի յաջողութիւնների տարի.թող մեր տարէցները լինեն առողջ, ուրախանան իրենց զաւակների ու թոռների ձեռքբերումներով, վայելեն սէր ու յարգանք եւ վաստակած ծերութիւն,թող երեխաներն ու երիտասարդներն իրենց ուսմամբ ու վարքով, նաեւ առողջ կենսակերպով հպարտութիւն ներշնչել ծնողներին,թող մեր քաղաքացիների համար եկող տարին լինի աշխատանքային, գիտական ու ստեղծագործական վերելքի, բարեկեցութեան տարի,թող Հայաստանում եւ նրա շուրջ տիրեն խաղաղութիւնն ու կայունութիւնը, թող Հայոց սահմաններին հրատօրէն ու անվեհեր կանգնած մեր զինւոր զաւակները պատւով ծառայեն ու առողջ տուն դառնան,թող աշխարհասփիւռ եւ հայրենաբնակ հայութեան համար 2010 թւականը դառնայ համազգային ծրագրերի յաջող իրականացման եւ մեր ազգային նպատակների իրագործման ճանապարհին լուրջ քայլերի տարի:
Շնորհաւոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment