Հայ Խաղաղապահները Մեկնում Են Աֆղանստան


13:33 / 08.01.2010
Վաղը՝ Յունւարի 9-ին տեղի է ունենալու 40 Հայ խաղաղապահների Աֆղանստան ուղարկելու հանդիսաւոր արարողութիւնը:
Հայկական զօրախմբի կազմում ընդգրկւած են 36 հետեւակային, կապի 3 սպայ եւ մէկ ռազմական բժիշկ: Հայկական զօրախումբը խաղաղապահ առաքելութիւնն իրականացնելու է Աֆղանստանում միջազգային անվտանգութեան աջակցութեան բազմազգ ուժերի կազմում (ISAF), մասնաւորապէս՝ գործելու է գերմանական զինւորական ստորաբաժանման կազմում եւ ենթարկւելու է ՆԱՏՕ-ի Հիւսիսային տարածաշրջանային հրամանատարութեանը: Հայկական խաղաղապահների խնդիրն է լինելու ապահովել Քունդուզ քաղաքի օդանաւակայանի անվտանգութիւնը: Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելութիւնն սկսելուց առաջ հայկական զօրախումբը Գերմանիայում անցել է երեքշաբաթեայ պատրաստութիւն։
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: