Էրդողանը թուրք դիւանագէտներին կոչ է արել ակտիւօրէն հրաժարւել Թուրքիայի պատմութիւնից
13:35 / 08.01.2010
Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամեայ հանդիպմանը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել նրանց աւելի ակտիւօրէն պաշտպանել երկրի շահերը:
«Այսօր Թուրքիան քսանամեայ վաղեմութեան երկիրը չէ: Այն արագ զարգացող երկիր է, ինչի մասին գիտեն բոլորը: Մենք պէտք է ակտիւութիւն ցուցաբերենք ահաբեկչութեան դէմ պայքարում եւ այլ հարցերում»,- ասել է նա:
Էրդողանը մանրամասն անդրադարձել է նաեւ Հայկական հարցին՝ դիւանագէտներին հրահանգելով արագ արձագանքել «մեղադրանքներին»: «Մենք պատասխանատւութիւն չենք կրում անցեալի համար, մենք պէտք է մտածենք ապագայի մասին: Եւ երբ բախւում ենք անարդարութեան հետ, պէտք է արձագանքենք»:
Բացի այդ, նա յիշեցրել է Թուրքիայի 72 միլիոն քաղաքացիների մասին, որոնք աջակցում են դիւանագէտներին, վստահ լինելով, որ նրանք արժանապատւօրէն են ներկայացնում Թուրքիան արտերկրում: «Ոչնչից մի վախեցեք, ձեզ նշանակել են այդ պաշտօններում, որ պաշտպանեք Թուրքիայի շահերը: Եւ կարող էք վստահ լինել, որ պետութիւնը, երկրի կառավարութիւնն ու ժողովուրդը միշտ կաջակցեն ձեզ»,- ամփոփել է թուրք վարչապետը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment