Գագիկ Ջհանգիրեան.– Միակ ելքը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդավարական իշխանութիւն ունենալն է
17:05 / 07.01.2010
2009 թւականի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայ ազգային կոնգրէսը շարունակում է մնալ միասնական եւ կուռ:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում յայտնեց գլխաւոր դատախազի նախկին տեղակալ, Հայ ազգային կոնգրէսի իրաւական հարցերով յանձնախմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրեանը՝ նկատելով, որ կոնգրէսը ձախողումներ չի ունեցել:
«Ես կարծում եմ, որ պետութիւնը ձախողւած է թէ՛ Ղարաբաղեան կարգաւորման գործընթացում, թէ՛ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում, եւ թէ՛, առաւել եւս, տնտեսութեան ոլորտում: Չնայած տնտեսութեան մէջ ներդրւած միլիոնաւոր դոլարներին, տնտեսական անկումը շարունակւում է, եւ ես, իմանալով պետական համակարգի ներքին խոհանոցը, եթէ նրանք ասում են, որ անկումը 16 տոկոս է, ուրեմն իրականում այն 25 տոկոս է: Սրանից խայտառակ ձախողում չի լինում»,- մանրամասնեց Ջհանգիրեանը:
Հարցին, թէ որն է ստեղծւած իրավիճակից ելքը, նախկին զինդատախազը նշեց. «Ելքը Հայ ազգային կոնգրէսը, նրա առաջնորդը բազմիցս նշել են: Միակ ելքը Հայաստանում լեգիտիմ, ժողովրդավարական իշխանութիւն ունենալն է: Հակառակ դէպքում ոչ արդարադատութեան, ոչ տնտեսութեան, ոչ արտաքին յարաբերութիւնների ոլորտում դրական տեղաշարժ չի կարող լինել»,- ասաց Գագիկ Ջհանգիրեանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment