ԼՂՀ ԱԳՆ.–
Բաքւի հրէշաւոր ոճրագործութեանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրաւական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրւել
16:59 / 13.01.2010
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը մեկնաբանել է 1990թ. ողբերգական իրադարձութիւնները Բաքւում:
Մեկնաբանութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Յունւարի 13-ին լրանում է Բաքւում հայերի ջարդերի 20-ամեակը, որոնք դարձան „ինտերնացիոնալ“ համարւող ադրբեջանական մէկ այլ քաղաքում` Սումգայիթում 1988թ. փետրւարին հայերի կոտորածների անմիջական եւ տրամաբանական շարունակութիւնը:
Անպատիժ չարիքը կրկնւեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ. յունւարի 13-19-ը, մարդկանց դէմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքւի կոտորածը վերջակէտ դրեց այդ երկրի պետականաստեղծ ազգերից մէկի ներկայացուցիչներից,Բաքւի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկապէս զտելու հարցում: Բաքւի հազարաւոր հայեր զոհւեցին, հաշմանդամ դարձան, հարիւր հազարաւորները` փախստական: Յիրաւի ֆաշիստական վայրագութիւնների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք:
Խորհրդային կենտրոնական իշխանութիւնների թողտւութեամբ, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարութեան լուռ համաձայնութեամբ ու մասնակցութեամբ` Հայոց հարցը լուծւեց թուրքական փորձւած գործիքի` ցեղասպանութեան միջոցով: Եւ եթէ Սումգայիթում խորհրդային զօրքերը „ուշացան“ 3 օրով, ապա Բաքւում` մի ամբողջ շաբաթով` քաղաք մտնելով միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթէ Հայ չէր մնացել: Բաքւի հրէշաւոր ոճրագործութեանը առայժմ ոչ՛ քաղաքական, ոչ՛ իրաւական, ոչ՛ բարոյական գնահատական չի տրւել: Հայերի նկատմամբ իրականացւած վայրագութիւնները ադրբեջանական իշխանութիւնների կողմից լռութեան մատնելու փաստն ինքնին աղաղակող ցինիզմ է: Անգամ զղջումի որեւէ նշոյլի բացակայութիւնը, դեռ աւելին՝ Հայ ժողովրդի հանդէպ աճող սպառնալիքները հաստատում են, որ „բաքուները“, „սումգայիթները“, „կիրովաբադները“ դեռեւս մնում են Ադրբեջանի պաշտօնական քաղաքականութեան օրակարգում: Եւ այս ամէնը կատարւում է միջազգային հանրութեան աչքի առաջ, որը, ըստ ամենայնի, չի պատրաստւում դասեր քաղել անցեալից. չէ որ հէնց միջազգային հանրութեան թողտւութեամբ է հնարաւոր դարձել արիւնալի վայրագութիւնը, որը համակել էր Խորհրդային Ադրբեջանի ամբողջ տարածքը եւ Բաքւում իր գագաթնակէտին էր հասել 1990թ. յունւարին:
Բաքւի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետութեան` Ադրբեջանի կազմում գտնւելու անհնարինութեան օգտին ամենահամոզիչ փաստարկներից մէկն են:
Հայերի հանդէպ վայրագութիւնները, որոնք կանոնաւոր կերպով կազմակերպւում էին Ադրբեջանի իշխանութիւնների կողմից ողջ 20-րդ դարի ընթացքում, կրկին անգամ ընդգծում են Արցախի ժողովրդի իրաւացիութիւնը, որը պայքարի ելաւ իր վաղնջական իրաւունքներն ու ազատութիւնը պաշտպանելու համար»:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment