ՆԱՀԱՏԱԿ ՀՐԱՆՏ ԴԻՆՔ
Հրանտ Դինքը թուրքերէն Hrant Dink ծնւել է Մալաթիայում, 1954 թւականի սեպտեմբերի 15 եւ նահատակւեց 2007 թւականի Յունւարի 19, Ստամբուլում։ Նշանաւոր պոլսահայ լրագրող էր, Թուրքիայում հայերէն և թուրքերէն լեզուներով տպագրւող միակ ամսաթերթի` «Ակօսի» գլխաւոր խմբագիրը, Թուրքիայի երևելի մտաւորականերից մէկը, որը յայտնի էր իր անվախ ելոյթներով, քաղաքական ամենախճճւած խնդիրները մեկնաբանող համարձակ յօդւածներով:
ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
Հրանտ Դինքը սպանւեց 2007 թւականի Յունւարի 19-ին, Շիշլիում գտնւող իր «Ակօսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակւած երեք հրազէնային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գեավու´ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանութիւնը կատարւել է ազգային հողի վրայ։ Սպանութիւնն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի աւտոկայանում ոստիկանութիւնը ձերբակալել է 17-ամեայ Օգիւն Սամասթին, որն առաջին իսկ հարցաքննութեան ընթացքում խոստովանել է իր մեղքը։
Կասկածեալի հետքի վրայ դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացւել էր սպանութեան վայրում գտնւող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել` արդեօ՞ք որևէ ազգայնական խմբաւորման անդամ է ձերբակալւածը։
Որոշ քաղաքագէտների կարծիքով սպանութիւնը ծրագրւած և իրականացւած է Թուրքիայում ազգային անհանդուրժողականութեան խնդիրը խորացնելու, ներքին իրադրութիւնը սրելու, միջազգային ասպարէզում երկրի «հեղինակութիւն»ը խարխլելու նպատակով։

Թուրքիայի, Հայաստանի, եւրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտօնեաներ, քաղաքական գործիչներ, մտաւորականներ ու հասարակական կազմակերպութիւններ խստօրէն դատապարտել են կատարւած ոճրագործութիւնը, ցաւակցութիւն յայտնել նահատակի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսոյ Հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիւ քաղաքներում կազմակերպւել են բազմահազարանոց բողոքի ցոյցեր և սգոյ երթեր։
Մրցանակներ
2007 թւականի Յունիսին ՀՀ նախագահի մրցանակ է յետմահու շնորհւել է Հրանտ Դինքին: Ըստ Ռոբերտ Քոչարեանի, առաջին անգամ է, որ նախագահի մրցանակը յանձնւում է յետմահու:
«Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կը յիշենք նրան, և ես հաւաստիացնում եմ նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»,-ընդգծել է Ռ.Քոչարեանը:
Պատմական արդարութեան վերականգնման, ժողովուրդների փոխըմբռնման, խօսքի ազատութեան և մարդու հիմնարար իրաւունքների պաշտպանութեան գործում ունեցած նշանակալի ներդրման համար Հրանտ Դինքին շնորհւած նախագահի մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երւանդ Դինքը:

Մրցանակը յանձնւել է Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը յայտարարել է. «Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատւաւոր, և տխուր է ընտանիքի համար: Ես համոզւած եմ, որ Հրանտը կը ցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփիւռքը՝ փոքր կղզիներ են»:
0 Պատգամ:
Post a Comment