Անկարան ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մէջ արձանագրութիւնների հետ անհամապատասխանութիւն է գտել
11:42 / 19.01.2010
Թուրքիայի ԱԳՆ-ը յայտարարութիւն է տարածել, որում քննարդատել է Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները ՀՀ սահմանադրութեանը համապատասխանելու վերաբերեալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութեան, ՍԴ որոշման տեքստը պարունակում է դրոյթներ, որտեղ կան արձանագրութիւնների ոգուն ու բովանդակութեանը հակասող նախապայմաններ:
Թուրքիայի ԱԳՆ-ի յայտարարութիւնում մասնաւորապէս ասւած է. «Ներկայ դրութեամբ հրապարակւել է այդ որոշման ամբողջական տեքստը, որում նախապայմաններ պարունակող, ինչպէս նաև արձանագրութիւնների ոգուն և բովանդակութեանը հակասող դրոյթներ են յայտնաբերւել։ Տւեալ որոշումը հարցականի տակ է դնում արձանագրութիւնների քննարկման անհրաժեշտութիւնը և խոչընդոտում հասնելու այդ փաստաթղթերի հիմնական նպատակին։ Նման մօտեցումն ընդունելի չէ։ Ինչպէս միշտ, ցուցադրելով, թէ հետևում է միջազգային պարտաւորութիւններին, Թուրքիան ևս մէկ անգամ յայտարարում է նշւած արձանագրութիւնների դրոյթներին հաւատարիմ մնալու մասին։ Նման հաւատարմութիւն ակնկալում ենք նաև Հայաստանից»:
Յիշեցնենք, որ Յունւարի 12-ին ՀՀ ՍԴ-ն որոշում կայացրեց, որով հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները ճանաչեց որպէս ՀՀ Սահմանադրութեանը համապատասխանող: Արձանագրութիւնները ենթակայ են վաւերացման երկու երկրների խորհրդարանների կողմից, որից յետոյ միայն իրաւական ուժ կստանան:
Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment