Վանի նահանգապետը դէմ է դուրս եկել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարին
Ախթամարի Սուրբ Խաչ Եկեղեցին Չի Բացւելու
15:31 / 16.01.2010
Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին 2010 թւականի սեպտեմբերի 12-ին կը բացւի կրօնական արարողութիւնների համար։
Թուրքական Takvim կայքէջի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակէտ է դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու բացման շուրջ ընթացող խօսակցութիւններին։ Վանի նահանգապետը դէմ է դուրս եկել Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Էրթուղրուլ Գիւնային եւ յայտարարել, որ նրա ասածը, թէ Ախթամարի Սուրբ Խաչը չի բացւելու, հին խօսքեր են։ «Ախթամարի Ս. Խաչ եկեղեցին 2010 թւականի սեպտեմբերի 12-ին կը բացւի կրօնական արարողութիւնների համար»,-յայտարարել է Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն։
NEWS.am-ը աւելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարար Էրթուղրուլ Գիւնայը հրաժարւել էր հաստատել Ախթամարի Ս. Խաչը կրօնական արարողութիւնների համար բացելու՝ Վանի նահանգապետի դիմումը՝ ասելով, որ Ս. Խաչը չկայ կրօնական արարողութիւններ անցկացնելու համար նախատեսւած հաստատութիւնների ցանկում։

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment