Էրդողան.– «Հայ–թրքական յարաբերութիւնների հարցը
փոխկապակցւած է
Ղարաբաղեան հիմնախնդրի հետ»
«Ով ինչ էլ մտածի, միևնոյն է, Հայ-թրքական յարաբերութիւնների հարցը փոխկապակցւած է Ղարաբաղեան հիմնախնդրի հետ։ Մենք բազմիցս յայտարարել ենք, որ Հայ-թրքական յարաբերութիւնների բարելաւումը կախւած է Ղարաբաղեան խնդրի լուծումից»,- 7 թերթերի լրագրողներին յայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները փակւել են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտութեան պատճառով, և որպէսզի մենք գնանք սահմանի բացմանը, պէտք է խաղաղութիւն հաստատւի, վերջ դրւի ադրբեջանական տարածքների գրաւմանը։ Եւ եթէ Երևանն իրօք ցանկանում է մեզ հետ բարելաւել յարաբերութիւնները, թող նախ և առաջ դուրս գայ «գրաւեալ» շրջաններից, և միայն այդ դէպքում է հնարաւոր մեր յարաբերութիւնների հաստատումը»,- ընդգծել է Ռ. Էրդողանը՝ յաւելելով.
«Այս ամէնի մասին ես բացայայտ ասել եմ Պուտինին և Մեդվեդևին և խնդրել եմ նրանց ուժեղացնել աշխատանքը ԵԱՀԿ ՄԽ-ում, որովհետև Հայաստանի վրայ ամենաուժեղ ազդեցութիւնն ունի Ռուսաստանը։ Եթէ այդ երկիրն ակտիւ չլինի այս հարցում, ապա դժւար կը լինի հասնել հակամարտութեան լուծմանը»։

Ըստ «Hurriyet»-ի
7օր
0 Պատգամ:
Post a Comment