Շաւարշ Քոչարեան.– Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչութեան եւ տարածաշրջանի համար
20:24 / 13.01.2010
«Այն, ինչ կատարւեց 20 տարի առաջ Բաքւում` ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պահանջի, Ադրբեջանի կողմից ի սկզբանէ որդեգրած ուժային եւ էթնիկական զտումների քաղաքականութեան հերթական հրէշաւոր դրսեւորումն էր»:
Յայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը՝ մեկնաբանելով 1990թ. Բաքւի ջարդերը: Ըստ փոխնախարարի՝ այդ քաղաքականութեան արդիւնքը դարձաւ «Ադրբեջանից շուրջ 400.000 հայերի բռնի տեղահանումը, ինքնորոշւած Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դէմ լայնածաւալ ռազմական ագրէսիան, որոնք հանգեցրեցին ծանր մարդկային եւ նիւթական կորուստների»:
«Այն փաստը, որ Ադրբեջանն իր պատասխանատւութիւնն ու մեղքը կատարւած յանցագործութիւնների եւ սանձազերծւած ագրէսիայի հետեւանքների համար ընդունելու փոխարէն շարունակում է հակահայկական հիստէրիան եւ սուր ճոճելը, վկայում է, որ Բաքուն առ այսօր շարունակում է վտանգ ներկայացնել իր իսկ բնակչութեան եւ տարածաշրջանի համար»,- նշել է Շաւարշ Քոչարեանը:
Յիշեցնենք, որ 1990թ. Յունւարի 13-ից Բաքւում հայերի զանգւածային ջարդեր տեղի ուենցան, որոնց զոհ գնացին մօտ հարիւր հայեր:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment