Ահմեդ Դաւութօղլու.– Թուրքիայի խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման մասին դեռ խօսք լինել չի կարող...
Թող «խանդավառութեամբ» կարդան Հայաստանի շշկռւած իշխանաւորները, որոնք չափազանց «զգացւած» լինելուց ելնելով, գլխով իրենց նետեցին «հարիսայ»ի եռացող կաթսայի մէջ, սահմանադրութեամբ հաստատելով նենգ համաձայնագրերը։ Վ.
19:30 / 13.01.2010
Որպէսզի Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացն ինչ-որ իմաստ ունենայ, կարեւոր է հաշւի առնել ողջ տարածաշրջանի շահերը: Այդ մասին յայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դէյվիդ Միլիբենդի հետ Լոնդոնում կայացած համատեղ ասուլիսում, հաղորդում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութիւնը:
Դաւութօղլուի խօսքով, գործընթացը չի կարող իմաստ ունենալ, երբ «ադրբեջանական տարածքների 20 տոկոսն օկուպացւած (զաւթւած) է Հայաստանի կողմից»: Թուրքիայի խորհրդարանում արձանագրութիւնների վաւերացման մասին էլ, ըստ նախարարի, խօսք լինել չի կարող. «Իմաստ չունի խաղաղութեան հասնել տարածաշրջանում, երբ առկայ է Հայաստանի կողմից նման ագրէսիա»: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ նշել է, որ վերջին եօթ տարիներին Անկարան ակտիւ ջանքեր է գործադրում նորմալ յարաբերութիւններ հաստատել հարեւանների, այդ թւում՝ Հայաստանի հետ:
Դաւութօղլուն նշել է նաեւ, թէ Թուրքիան ձգտում է հասնել նրան, որ մի օր հնարաւոր լինի մեքենայով Բաքւից գնալ Ղարաբաղ, Նախիջեւան, Երեւան եւ հասնել մինչեւ Կարս:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment