Յարութ Սասունեան
Բուլղարիայի՝ Արտերկրի բուլղարացիների հարցերով գործակալութեան նախարար Բոժիդար Դիմիտրովը, նոր տարւայ շէմին «մեծ փոթորիկ առաջացրեց»՝ սպառնալով արգելափակել Թուրքիայի մուտքը Եւրամիութիւն (ԵՄ), քանի դեռ նա միլիարդաւոր դոլարների փոխհատուցում չի վճարել օսմանեան ժամանակաշրջանում բռնի տեղահանւած բուլղարացիների համար:
Դիմիտրովն ասաց, որ Թուրքիան պարտաւոր է 20 միլիարդ դոլար վճարել Բուլղարիային' 1913 թւականին հարիւր հազարաւոր ցեղով բուլղարացիների արտաքսման համար: 1923 թւականին հիմնադրւած Թուրքիայի Հանրապետութիւնը' համաձայն 1925 թւականի պայմանագրի, իր վրայ է վերցրել Օսմանեան կայսրութեան պարտաւորութիւնները և համաձայնել է փոխհատուցում վճարել, սակայն Բուլղարիայի կառավարութիւնը մինչ օրս այն չի ստացել:
«Թուրքիան, իհարկէ կարող է այդ գումարը վճարել, վերջիվերջոյ խոշոր տնտեսական հզօրութիւն ունեցող 16-րդ երկիրն է աշխարհում», ասաց Դիմիտրովը, օգուտ քաղելով թուրք պաշտօնեաների կողմից իրենց երկրի տնտեսական հզօրութեան մասին բազմիցս հնչող պարծենկօտ յայտարարութիւնից:
Դիմիտրովը պարզաբանեց, որ 1925 թւականի պայմանագրի պահանջներին համապատասխան փոխհատուցման վճարումը Բուլղարիայի երեք նախապայմաններից մէկն է, որպէսզի վետօ չդնի ԵՄ Թուրքիայի ընդունման վրայ: Միւս երկու նախապայմանները վերաբերում են Բուլղարիայի ներգրաւմանը էնէրգետիկ և ջրային ռեսուրսների կառավարման հարցերում:
Բուլղարիայի կառավարութեան խօսնակ Վեսելին Նինովը, յունւարի 4-ին «EUobserver»-ում հաստատեց, որ Դիմիտրովի յայտարարութիւնը ներկայացնում է երկրի պաշտօնական քաղաքականութիւնը: Նա բացայայտեց, որ այդ բանավէճի կարգաւորմամբ զբաղւում է «Թուրք-բուլղարական միջկառավարական աշխատանքային խումբը», իսկ երկրի վարչապետ Բոյկօ Բորիսովը Թուրքիա կատարելիք իր առաջիկայ այցի ընթացքում կը բարձրացնի փոխհատուցման հարցը:
Սրան հետևեց թուրք պաշտօնեաների արագ և խիստ արձագանքը: Արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն կրկնեց այն նոյն անհիմն մեղադրանքները, որոնք թուրք ղեկավարները ներկայացնում են Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ. այդ ժամանակաշրջանում նոյնքան թուրք է տուժել, որքան՝ բուլղարացի: Ըստ «Zaman» թերթի, Դաւութօղլուն զգուշացրել է, որ փոխհատուցման վերաբերեալ Բուլղարիայի պահանջները կարող են վնասել երկկողմ յարաբերութիւններին, չնայած դրան նա հաստատել է, որ «Օսմանեան կայսրութեան վերջին օրերին թուրքերի և բուլղարացիների զանգւածային տեղաշարժերի հետ կապւած հիմնախնդիրները քննարկւում են երկու երկրների կողմից»:
Բուլղարացի պաշտօնեաներն անմիջապէս յետ ընկրկեցին, հասկանալով, որ այս խնդրում Թուրքիայի հետ բացէիբաց առճակատումը իրենց աւելի քիչ օգուտ կը բերի, քան փակ դռների ետևում բանակցութիւններ վարելը: Բուլղարիայի փոխարտգործնախարար Մարին Ռայկովը հարթելով Դիմիտրովի պահանջները՝ յայտարարեց, որ իր երկիրը Թուրքիայի Եւրամիութեանը միանալու յայտը չի պայմանաւորում տեղահանւածների համար փոխհատուցման խնդրի վերաբերեալ որոշմամբ: Այդ ընթացքում վարչապետ Բորիսովը հանդիմանեց Դիմիտրովին և սպառնաց նրան պաշտօնանկ անել, եթէ նա հետագայում նման յայտարարութիւն անելիս նախօրոք չխորհրդակցի իր հետ:
Նախարար Դիմիտրովը շտապ ներողութիւն հայցեց՝ պաշտօնից չզրկւելու համար: Իսկ ահա մամլոյ պատասխանատու Վեսելին Նինովի բախտը չբերեց. նրան հեռացրին զբաղեցրած պաշտօնից՝ Դիմիտրովի կողմից աւելի վաղ արւած յայտարարութիւնը հաստատելու համար:
Բուլղարիայի ղեկավարները գտնում են, որ ներկայումս դեռ վաղ է փոխհատուցման վերաբերեալ իրենց պահանջները բացէիբաց կապել Թուրքիայի Եւրամիութեան անդամութեան յայտի հետ, չնայած շատ բուլղարացիներ տասնամեակներ շարունակ յամառօրէն պահանջում են նման փոխհատուցումներ: Հետևաբար սոյն խնդիրը մնում է երկու երկրների օրակարգում, փչացնելով Թուրքիայի յաճախակի հնչող յայտարարութիւնը՝ զրօ խնդիրներ կամ վէճեր հարևանների հետ:
Չնայած վարչապետ Բորիսովի վերապահութեանը, այժմ Բուլղարիան մի նոր խոչընդոտ է ստեղծել Թուրքիայի ԵՄ անդամակցութեան համար, որը գնալով էլ աւելի է դժւարանում: Արդէն մի շարք եւրոպական երկրներ, այդ թւում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Նիդեռլանդները և Աւստրիան վճռականօրէն դէմ են արտայայտւել ԵՄ Թուրքիայի անդամակցութեանը: Յունաստանն ու Կիպրոսը թոյլ չեն տայ Թուրքիային միանալ Եւրամիութեանը, քանի դեռ թուրքական զօրքերը դուրս չեն բերւել Հիւսիսային Կիպրոսից: Բացի այդ, Թուրքիայի համար անհնարին կը լինի միանալ ԵՄ-ին, չկատարելով այդ կառոյցի գլխավոր պահանջը՝ բացել սահմանները բոլոր հարևան երկրների հետ: Այսպիսով, Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին, քանի դեռ չի բացել սահմանները Հայաստանի հետ՝ անկախ Հայ-թրքական արձանագրութիւնների ճակատագրից:
Բացի ԵՄ-ին միանալու խոչընդոտներից, Թուրքիան ծանրաբեռնւած է նաև Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում իր դէմ ներկայցւած մեծ թւով հայցերով: Եթէ Թուրքիան հրաժարւի Բուլղարիային փոխհատուցում վճարել 1913 թւականի փախստականների համար, ապա կը յայտնւի աւելի բարդ իրաւական խնդիրների առաջ:
Սակայն, Եւրադատարանում դատական գործերը շահելու Թուրքիայի շանսերն այնքան էլ բարձր չեն: Մի քանի կարևոր դատավարութիւններ Թուրքիան արդէն տանուլ է տւել՝ կապւած Հիւսիսային Կիպրոսի բռնազաւթման հետ: Բացի այդ, Թուրքիայում յունական և հայկական փոքրամասնութիւնների հաստատութիւնները, Եւրադատարանի միջոցով յաջողութեամբ վերականգնել են իրենց տասնամեակներ առաջ բռնագրաււած անշարժ գոյքի մի մասը:
Քաջալերւած այս յաջող դատական հայցերից՝ Թուրքիայում և ամբողջ Եւրոպայում բնակւող հայերը պէտք է իրաւական ճանապարհով, Եւրադատարանի միջոցով վերականգնեն Ցեղասպանութեան ժամանակ իրենց անհամար կորուստները: Հայցերը կարող են ներկայացւել մասնաւոր սեփականութեան, բանկային հաշիւների, անշարժ գոյքի, յուշարձանների և եկեղեցիների կորստի համար:
Չկայ խաղաղութիւն՝ առանց արդարութեան:
Չկայ հաշտեցում՝ առանց փոխհատուցման:

«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Աւագեան
7օր
0 Պատգամ:
Post a Comment