Հայաստանցի «Էլվիսը»՝ Նարեկ Մարգարեան
Տաթեւիկ Լազարեան
Երեւանի Բրիւսովի անւան լեզւաբանական համալսարանի դասախօս, 26-ամեայ Նարեկ Մարգարեանը արդէն մի քանի տարի «ռոքնռոլի արքայ» Էլվիս Փրեսլիի կերպարով ու նրա երգացանկով համերգներ է տալիս Հայաստանում ու Հայաստանից դուրս:
Նարեկը կատարում է Էլվիս Փրեսլիի շուրջ 700 երգերից աւելի քան 100-ը:
Մեծ երգչի ձայնասկավառակները, համերգների պաստառները, նրան նւիրւած գրքերը Նարեկ Մարգարեանը սկսել է հաւաքել 1998 թւականից: Հաւաքածուն ամբողջութեամբ զբաղեցրել է նրա բնակարանի սենեակներից մէկը:
«Հիմնականում ես հաւաքում եմ սկաւառակները», - «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասաց նա: - «Էլվիսը առաջին հերթին մշակութային երեւոյթ է, որի ազդեցութիւնը մինչեւ օրս նոյնիսկ մօտ չէ աւարտւելուն»:
Նարեկը նաեւ յօդւածներ է գրել Էլվիս Փրեսլիի մասին, որոնք տպագրւել են արտասահմանում:
2010 թւականին Նարեկ Մարգարեանը ծրագրում է թողարկել իր առաջին ձայնասկաւառակը եւ սկսել աշխատանքը Էլվիս Փրեսլիի նւիրւած գրքի վրայ: Նա ստեղծել եւ վարում է elvis.am ինտերնետային կայքը:

0 Պատգամ:
Post a Comment