Ադրբեջանցիներին զայրացրել է, որ Freedom House-ը իրենց երկիրը համարել է «ոչ ազատ», այնինչ ԼՂ-ն համարւել է «մասամբ ազատ» երկիր
15:53 / 16.01.2010
Freedom House յայտնի իրաւապաշտպան կազմակերպութիւնը իր «Աշխարհի ազատութեան քարտէզ»-ում փոփոխութիւն է կատարել: Եթէ 2009 թւականի իր քարտէզում Լեռնային Ղարաբաղը ներկայացւած էր որպէս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «վիճելի տարածք», ապա այս տարի այն արդէն ներկայաւում է որպէս Ադրբեջանի տարածք: Ադրբեջանական լրատւամիջոցները յայտնում են, որ այդ փոփոխութիւնը տեղի է ունեցել իրենց բազմաթիւ բողոքների արդիւնքում:
Սակայն, խնդիրը նրանումն է, որ նոյն Freedom House-ը այս տարւայ իր «Ազատութիւնն աշխարհում» ամենամեայ զեկոյցում Լեռնային Ղարաբաղը համարել է «մասնակիօրէն ազատ», այնինչ Ադրբեջանը «ոչ ազատ» երկրների շարքում է: Սա ցոյց է տալիս, որ թէեւ իրաւապաշտպան այդ կազմակերպութիւնը փոփոխել է իր ներկայացրած քարտէզը, սակայն այդուհանդերձ ԼՂՀ-ն ներկայացւել է որպէս առանձին միաւոր, որը շատ աւելի մօտ է Հայաստանին, քան Ադրբեջանին:

Նկատենք, որ սա նաեւ լաւագոյն պատասխանն է ադրբեջանական քարոզչամիջոցների վայնասունին, թէ իբր ԼՂ-ն ահաբեկիչների թաքստոց է ու թմրամիջոցների տարանցման վայր:
Նշենք, որ Հայաստանը նոյնպես «մասամբ ազատ» երկրների շարքում է, թէեւ իր բացասական ցուցանիշներով գտնւում է «ոչ ազատ» դառնալու սահմանգծին:
Նշենք, որ Հայաստանը նոյնպես «մասամբ ազատ» երկրների շարքում է, թէեւ իր բացասական ցուցանիշներով գտնւում է «ոչ ազատ» դառնալու սահմանգծին:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment