Շուշին վերականգնւում է աւանդականի եւ ժամանակակցի համադրութեամբ


16:45 / 08.01.2010
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւած հեռուստամարաթոնի միջոցները կուղղւեն Շուշիի վերականգնմանը։
ԼՂՀ քաղաքաշինութեան նախարար Անահիտ Վարդանեանի խօսքով, «համալիր մօտեցում է ցուցաբերւում բոլոր հարցերին»։
«Վերականգնումը չի նշանակում հնի կրկնութիւն, նորութիւններ եւս կը լինեն։ Արդիւնքում քաղաքը կստանայ միայն իրեն բնորոշ դէմք։ Դա կարւի աւանդականի եւ ժամանակակիցի համադրութեամբ»,- նշել է նախարարը։
Պետական միջոցները կուղղւեն նաեւ Ագրարային համալսարանի շէնքի կառուցմանը։ Մնացած ծրագրերը կը ֆինանսաւորի «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: