Հրանուշ Յակոբեան.
«Սփիւռքահայերի կասկածներին նպաստում է թուրքական ապատեղեկատւութիւնը»!!!
«Հրանուշ Յակոբեանը այնպիսի դիրքում չի գտնւում, որպէսզի նման յայտարարութիւն կատարի տխրահռչակ «արձանագրութիւններ»ի մասին»Վ.։
16.01.2010
Սարգիս Յարութիւնեան
Սփիւռքահայերը կասկածով են վերաբերւում Հայաստանի պետական մարմինների հաւաստիացումներին, թէ Հայոց Ցեղասպանութեան եղելութիւնը չի կարող հարցականի տակ դրւել Թուրքիայի հետ բանակցութիւններում, որովհետեւ իրենց դերն են խաղում թուրքական կողմի ապատեղեկատւութիւնը եւ թուրքական լրատւամիջոցների կողմից հայաստանեան պաշտօնեաների խօսքերը ծուռ հայելու առջեւ ներկայացնելը:
Շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի յայտարարութիւն արեց Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:
Միաժամանակ, նա եւս մէկ անգամ ներկայացրեց պաշտօնական Երեւանի դիրքորոշումը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հարցը կապւած չէ Հայ - թրքական յարաբերութիւնների նորմալացման հետ, եւ գնալով այդ նորմալացմանը` Հայաստանի Հանրապետութիւնը չի կարող յետ կանգնել Հայոց Ցեղասպանութեան փաստի միջազգային ճանաչումից:
«Հայաստանի որեւէ պետական պաշտօնեայ երբէք կասկածի տակ չի առել` եղե՞լ է արդեօք Ցեղասպանութիւն, թէ՞ ոչ», - ընդգծեց Յակոբեանը` յաւելելով. - «Հիմա ինչպէ՞ս ասենք` ճակատներին գրած մա՞ն գանք, ի՞նչ անենք: Եթէ ամէն հարցազրոյցում, բոլոր ելոյթներում, բոլոր հանդիպումներում նախագահը ասում է, վարչապետը ասում է, արտաքին գործերի նախարարը ասում է, նւաստս ասում է` ի՞նչ անենք»:
«Ազատութիւն» ռադիոկայանի հարցին, թէ այդ դէպքում ինչո՞ւ են Սփիւռքում կասկածով վերաբերւում հայաստանեան պետական մարմինների հաւաստիացումներին, եւ արդեօ՞ք ինքը կարծում է, որ Սփիւռքը աւելի շատ հաւատում է թուրքական պետական մարմիններին եւ լրատւամիջոցներին, քան հայաստանեան, Հրանուշ Յակոբեանը պատասխանեց. - «Ես ասացի, որ ապատեղեկատւութիւնը, թուրքական նաեւ լրատւութիւնը, ադրբեջանական լրատւութիւնը ամէն կերպ փորձում է խեղաթիւրել ընթացքը: Նոյն [Թուրքիայի վարչապետ Ռեջեփ] Էրդողանը յայտարարեց, որ մենք եթէ ստորագրում ենք արձանագրութիւնները, ցեղասպանութեան ճանաչումը դառնում է մեր երկուսի խնդիրները, ուրիշները գործ չունեն: Սա ապատեղեկատւութիւն է»:
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Յակոբ Տէր-Խաչատրեանը, պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին` Հայաստանի ու հայութեան համար կարեւոր հարցերի վերաբերեալ` ինչպէս, օրինակ, ցեղասպանութեան հարցն է, իրօ՞ք Սփիւռքի կարծիքը ձեւաւորւում է աւելի շատ թուրքական ու ադրբեջանական ապատեղեկատւութեան արդիւնքում, յայտարարեց. - «Չէ, ես չեմ կարծում, որ այդպիսի իրողութիւն կայ, զարմանում եմ, որ տիկին Յակոբեանը այդ ձեւով է դիտել հարցը: Բայց անուրանալի է, որ, բնականաբար, թուրքական լրատւամիջոցները եւ մամլոյ այլազան հաղորդակցութիւնները, պետական աշխատանքը, պետական քարոզչութիւնը Թուրքիայի ընդհանուր արշաւի է վերածւել, մանաւանդ արեւմտեան աշխարհում»:
Տէր-Խաչատրեանի համոզմամբ` Սփիւռքը ոչ թէ զոհ է դարձել թուրքական ապատեղեկատւութեանը, այլ մեծաւ մասամբ իրօք համոզւած է, որ Հայ - թրքական արձանագրութիւնները աւելի շատ օգուտ են Թուրքիային, քան Հայաստանին: Իսկ սփիւռքի նախարարը, ըստ դաշնակցական գործչի, «Հաւանաբար, իշխանութեան պաշտօնական տեսակէտն է փոխանցում»:

* Նախ Հրանուշ Յակոբեանը այնպիսի դիրքում չի գտնւում, որպէսզի նման յայտարարութիւն կատարի տխրահռչակ «արձանագրութիւններ»ի մասին։ Եւ ապա որպէս սփիւռքահայ առաջարկում ենք յարգելի նախարարը անմիջապէս հրաժարւի իր զբաղեցրած հանգամանքից, քանի որ ո՛չ սփիւռքն է ճանաչում ու ո՛չ էլ սփիւռքահայերի պահանջները։ Վ.
0 Պատգամ:
Post a Comment