Սերգէյ Լաւրով.– Ճիշտ չէ Ղարաբաղեան հարցը կապել Հայ-թրքական երկխօսութեան հետ

13:54 / 14.01.2010
Ճիշտ չէ Ղարաբաղեան հարցը կապել Հայ-թրքական երկխօսութեան հետ։ Այս մասին Յունւարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը։
«Այս երկու գործընթացները փոխկապակցւած չեն։ Այո, Ռուսաստանն աջակցում է Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորմանը, սակայն այս ֆոնի վրայ այլ արհեստական պահանջների առաջքաշումը տեղին չէ»,- յայտարարել է Լաւրովը։
Լրագրողներից մէկի հարցին, թէ կարո՞ղ է Ռուսաստանն իր էնէրգետիկ շահերը վեր դասել ԼՂՀ ժողովրդի՝ արեան գնով ձեռք բերւած ինքնորոշման իրաւունքից, ՌԴ արտգործնախարարը պատասխանել է. «Չի կարող»։
Լաւրովը նաեւ նշել է, որ Հայաստան կատարած իր այցը ոչ մի կերպ կապւած չէ Թուրքիայի վարչապետի՝ Մոսկւա կատարած այցի հետ։ Նրա խօսքով Հայաստան գալու պայմանաւորւածութիւնը ձեռք է բերւել դեռ մէկ ամիս առաջ։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: