Նախագահ Սերժ Սարգսեանն այսօր հրաւիրել է խորհրդակցութիւն՝ նւիրւած մեր երկրում իրականացւող տարածքային կառավարման քաղաքականութեանը, մայրաքաղաքի եւ հանրապետութեան մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրւած արդիւքների ամփոփմանը, ինչպէս նաեւ 2010թ-ին ծրագրաւորւած անելիքներին:
Ծաղկաձորում անցկացւած խորհրդակցութեանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանը, Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները:
Նշելով որ 2010թ-ը մեր երկրի համար լինելու է կարեւոր նշանակութիւն ունեցող տնտեսական վերականգնման տարի' Հանրապետութեան նախագահն ընդգծել է, որ դրւած խնդիրների արդիւնաւէտ լուծումը պայմանաւորւած է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով:

Երևանի քաղաքապետը եւ մարզպետները Նախագահ Սարգսեանին զեկուցել են նախորդ տարւայ սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդիւնքների, մարզային ու համայնքային նշանակութեան առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղութեամբ ծրագրաւորւած աշխատանքների մասին:
Խորհրդակցութեան ընթացքում քննարկւել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հաւաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսւող փոփոխութիւններին, ինչպէս նաեւ մարզային տնտեսութեան ոլորտում արձանագրւած միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարւել մայրաքաղաքում և հանրապետութեան մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիւ խնդիրների:
Սերժ Սարգսեանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առաւել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտութիւնը եւ յանձնարարել ակտիւացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը:
Քննարկւած հարցերի վերաբերեալ Հանրապետութեան նախագահի կողմից տրւել են համապատասխան յանձնարարութիւններ:

7օր
0 Պատգամ:
Post a Comment