17:25 / 14.01.2010
Հայաստանի նախագահ Սարգսեանը տիկնոջ` Ռիտա Սարգսեանի հետ երկուշաբթի, յունւարի 18-ին, Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրաւէրով աշխատանքային այցով կը մեկնի Մոսկւա: Այդ մասին յայտարարել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Սամւէլ Ֆարմանեանը:
Պատասխանելով հարցին, թէ համապատասխանո՞ւմ է արդեօք իրականութեանն այն լուրը, որ յունւարի վերջին հնարաւոր է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացում, Ֆարմանեանը նշել է. «Ռուսաստանը, որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մէկը, միջնորդական լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծման ուղղութեամբ, եւ Հայաստանը բարձր է գնահատում այդ ջանքերը: Ռուսաստանի Դաշնութեան նախագահի միջնորդական ջանքերով նման ձեւաչափով` Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցութեամբ նախկինում երկու հանդիպում տեղի ունեցել է: Քանի դեռ հակամարտութիւնն իր խաղաղ հանգուցալուծումը չի ստացել, բնական է, որ կարող են են տեղի ունենալ ինչպէս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին, այնպէս էլ այլ ձեւաչափով նոր հանդիպումներ: Սրանում արտասովոր ոչինչ չկայ, արտասովոր կը լինէր հակառակը, եթէ նոր հանդիպումներ չլինեին»:
Իսկ մինչ այդ, ըստ Ֆարմանեանի, նախագահ Սարգսեանը յունւարի 18-ին աշխատանքային այցով կը մեկնի Մոսկւա, որտեղ երկու պետութիւնների ղեկավարները կը շարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, կը քննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջեւ փոխգործակցութեան տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչւող հարցեր: «Մոսկովեան այցի ընթացքում հնարաւոր է, որ քննարկւի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը»,- նշել է Ֆարմանեանը:
Ի դէպ, վերջինս հերքել է տեղեկութիւնը, թէ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման Մադրիդեան սկզբունքների վերանայւած տարբերակն արդէն ներկայացւել է պաշտօնական Երեւանին:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment