Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները
08.02.2010
Ադրբեջանը եւ Հայաստանը դեռեւս միջնորդներին չեն ներկայացրել իրենց առաջարկները Մադրիդեան փաստաթղթի այն դրոյթների վերաբերեալ, որոնց շուրջ կողմերի մօտ առայժմ փոխըմբռնում չկայ։
Ադրբեջանական APA գործակալութեանը տւած հարցազրոյցում այս մասին ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Եուրի Մերզլեակովը։ Հարցին, թէ արդեօ՞ք ծրագրւում է համանախագահների այց տարածաշրջան, ռուս դիւանագէտը պատասխանել է, որ միջնորդները նախ պէտք է ստանան հակամարտութեան կողմերի առաջարկները, որից յետոյ կմտածեն այցի մասին։
Մինչդեռ, «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում Հայաստանի արտգործնախարարութեան խօսնակի պաշտօնակատար Տիգրան Բալայեանը յայտարարեց. - «Որքան ես եմ տեղեակ, Սոչիում հանդիպման ժամանակ այդպիսի բան չի հնչել [երկշաբաթեայ ժամկէտում առաջարկներ ներկայացնելու մասին]»։
Յունոարի 25-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպումից յետոյ Եուրի Մերզլեակովը ասել էր, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում եւ յայտարարել էր, թէ Բաքուն եւ Երեւանը երկշաբաթեայ ժամկէտում պէտք է առաջարկներ ներկայացնեն չհամաձայնեցւած հարցերի վերաբերեալ, որից յետոյ համանախագահները կրկին կայցելեն տարածաշրջան։

«Ազատութիւն»

0 Պատգամ:
Post a Comment