Հայաստանի վարչապետն այցելելու է Իսրայէլ

16:15 / 06.02.2010
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը մասնաւոր այցով փետրւարի 15-16-ին այցելելու է Իսրայէլ: Այդ մասին NEWS.am-ին յայտնեց կառավարութեան ղեկավարի օգնական Արամ Անանեանը:
Այցի ընթացքում նրան ուղեկցելու է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
Հայաստանի վարչապետի առաջիկայ այցի կապակցութեամբ իսրայէլական IzRus կայքը յօդւած է հրապարակել՝ «Մեծ խաղի հատւածը. Հայաստանի վարչապետն այցելում է Իսրայել», որում վերլուծում է երկու երկրների միջեւ յարաբերութիւնների մակարդակը վերջին տարածաշրջանային իրադարձութիւններից յետոյ:
Յատկանշանական է փաստը, որ Հայաստանի վարչապետը Սուրբ երկիր է այցելելու Իսրայէլի ԱԳՆ ղեկավարի՝ պատմութեան ընթացքում առաջին անգամ Ադրբեջան կատարելիք այցից (փետրւարի 9-11) մի քանի օր յետոյ, նշում է աղբիւրը:
Պարբերականը նշում է, որ Հայ-իսրայէական յարաբերութիւնները գտնւում են սաղմնային վիճակում: «Առաջին հերթին, որովհետեւ Երուսաղեմը խուսափում էր Երեւանի հետ կապերի ակտիւացումից Անկարայի հետ սերտ համագործակցութեան պատճառով, իսկ թուրքերը համարւում էին հայերի երդւեալ թշնամիները»,- գրում է կայքն ու նշում, որ Հայ-թրքական մերձեցումից եւ թուրք-իսրայէլական յարաբերութիւնների վատթարացումից յետոյ իրավիճակը կտրուկ փոխւել է: Ըստ IzRus-ի՝ Իսրայէլը չէր ակտիւացնում իր յարաբերութիւնները Հայաստանի հետ, վերջինիս՝ Իրանի հետ համագործակցութեան պատճառով:
Պարբերականը նշում է նաեւ, որ Հարաւային կովկասի բոլոր երկրների հետ յարաբերութիւնների պահպանումը կը նպաստի Իսրայէլին «Մեծ եւրասիական քաղաքականութեան» մէջ աւելի լաւ ընդգրկւե։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: