Հայերը 1–2 երեխայով ընտանիքի մոդելից անցնում են 1 երեխայի մոդելի.
Ահազանգում է ժողովրդագիրը
13:44 • 19.05.10
«Սրանից հինգ տարի առաջ ես ասում էի, որ անցում է կատարւում 1–2 երեխայով ընտանիքի մոդելին։ Այսօր ես նոյնիսկ դա չեմ կարող պնդել։
Կարծես թէ սկսւում է ամրագրւել մէկ երեխայով ընտանիքի մոդելը։ Սա արդէն կը լինի վերջը։ Եթէ վերջնականապէս մարդկանց կողմից ամրագրւի սա, դառնայ իրենց ներքին մղումը, այդտեղ այլևս ոչինչ հնարաւոր չէ անել»,– այսօր կայացած մամուլի ասուլիսին նման յայտարարութեամբ հանդէս եկաւ ժողովրդագիր Ռուբիկ Եգանեանը՝ պատասխանելով Tert.am–ի այն հարցին, թէ ինչպիսի՞ն է այսօրւայ միջին Հայ ընտանիքի պատկերը։
Ըստ նրա, այսօր պետական մակարդակով պէտք է ապահովւի կամ առաւելագոյնս խրախուսւի երկրորդ երեխայի ծնունդը և ոչ թէ երրորդ։ «Այստեղ մենք գոնէ պէտք է փորձենք երկրորդ երեխայի հարստութիւնը պահպանել, ամրագրել, վերականգնել։ Եթէ դա չյաջողւի, միշտ էլ բնակչութեան մի փոքր մասը երրորդ, չորրորդ երեխաներ կունենայ, բայց դրանց թւի հաշւին ժողովրդագրական խնդիր լուծելը լուրջ չէ»,– ասաց Եգանեանը։
Ռուբիկ Եգանեանի ներկայացրած մօտաւոր թւերով` ծնունդների 50–55 տոկոսը առաջնեկներ են, 2–րդ երեխան ունենում են բնակչութեան մօտ 30 տոկոսը, իսկ 3–րդ երեխան ունենում է բնակչութեան հազիւ 10 տոկոսը։
Մամուլի ասուլիսին ներկայ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան մարդահամարի և ժողովրդագրութեան բաժնի պետ Կարինէ Կույումջեանը, իր հերթին, աւելացրեց, որ 2008թ. տւեալներով, վերարտադրողական տարիքի իւրաքանչիւր կնոջ բաժին է ընկնում 1,4 երեխայ, այսինքն՝ 6 կանայք ունենում են 9 երեխայ։
Ժողովրդագիր Ռուբիկ Եգանեանի համոզմամբ, ծնունդների խրախուսումը հնարաւոր չէ մասնաւոր լուծումներով, հարկաւոր է ամբողջ մթնոլորտի առողջացում։
«Այս խնդիրը հնարաւոր չէ լուծել նիւթական օժանդակութիւնների միջոցով։ Սա համալիր խնդիր է, ծանրագոյն խնդիր է, որի լուծումը ենթադրում է ընդհանուր միջավայրի բարելաւում, ընդհանուր կեանքի առողջացում, թերութիւնների շտկում։ Կարելի է խոշոր գումարներով խրախուսելով՝ կարճաժամկէտ մի ընթացքում հասնել ծնունդների աճի, բայց որոշ ժամանակից յետոյ դրա արդիւնաւէտութիւնը նւազում, հասնում է զրօի»,– ասաց ժողովրդագիր Ռուբիկ Եգանեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment