Միայն եզդի Մստօն 400 մայր ունի.
Ոչխարների շուրջ բանավէճը շարունակւում է
14:23 • 21.05.10
Եթէ ամիսներ առաջ Հայաստանի եզդի համայնքը դժգոհում էր ոչխարների գլխաքանակի կրճատումից և կոչ անում դադարեցնել դէպի Իրան ոչխարների արտահանումը, ապա այսօրւայ ասուլիսում աշխարհի և Հայաստանի եզդիների առաջնորդ Ազիզ Թամոյեանը եզրակացրեց, որ արտահանման դադարեցումը կործանարար կըլինի ոչխարաբուծութեան զարգացման համար։
Նշենք, որ այս տարւայ մայիսի 9-ից Իրանը դադարեցրել է ոչխարների ներմուծման գործընթացը՝ երկրում ոչխարների շրջանում հիւանդութեան տարածման պատճառով։
«Չնայած այսօր Հայաստանում շատ մսոտ ոչխարներ կան՝ 30-40 կիլօ, բայց պէտք է բալբաս տեսակի ոչխարները շատ լինեն, որ բիզնեսը շահաւէտ լինի»,- եզդիների տեսակէտը ներկայացրեց Թամոյեանը։
ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան անասնաբուծութեան և տոհմային գործի վարչութեան պետ Աշոտ Յովհաննիսեանն էլ նկատեց, որ եզդիները խորամանկութիւն են անում. հիմա գառներ չեն վաճառում. «Չաղացնում են, որ աշնանը թանկ գնով արտահանեն։ Միայն պառաւ հասակաւոր ոչխարներն են վաճառում»,- հաւաստեց նա։
Յովհաննիսեանի խօսքով՝ և՛ նախկինում, և՛ այսօր եզդի համայնքի հնչեցրած ահազանգն անտեղի է. «Իրականում մեր խորը մասնագիտական վերլուծութիւնը ցոյց է տւել, որ վախենալու պատճառ չունենք, քանի որ մայրական կազմն ամբողջութեամբ պահպանւել է։ Այսօրւայ դրութեամբ հանրապետութիւնում ունենք աւելի քան 900 հազար գլուխ ոչխար։ Նախորդ տարւայ համեմատ գլխաքանակը պակաս է 20 հազարով, ինչը բնական է, քանի որ 147 հազար գլխաքանակ երկրից հանւել էր»։
Պաշտօնեայի խօսքով՝ իրականում վաճառւել են այն մայրերը, որոնք պառաւ հասակաւոր ոչխարներ են եղել և վերարտադրութեան համար ոչ պիտանի։
Նա նաև տեղեկացրեց, որ եթէ փետրւարին շուկայում 1 կգ գառան մսի արժէքը հատում էր 4 000 դրամի սահմանը, ապա այսօր 3000-3500 դրամ է, իսկ մեծածախ կէտերում՝ սկսած 2500-ից։
Անգամ եթէ արտահանումը շարունակւէր, Հայաստանը, ըստ Յովհաննիսեանի, վնաս չէր կրի արտահանման գործընթացից, քանի որ հայերի և իրանցիների նախասիրութիւնները տարբեր են. նրանք գերադասում են հասակաւոր ոչխարի, հայերը՝ գառան միսը։
Իսկ եզդիները բողոքում են, քանի որ ոչխարի բիզնեսն այլևս նրանց մենաշնորհը չէ։ «Նախորդ տարիներին կենդանի ոչխարների առևտուրը հիմնականում իրականացւում էր մեր եզդի ազգաբնակչութեան միջոցով, իսկ այսօր այդպէս չէ»,- բացատրեց Յովհաննիսեանը։
Թամոյեանը ներկայացրեց իրենց հաշւարկը, ըստ որի՝ եզդիներն այսօր 200 հազար գլուխ ոչխար ունեն, որից ընդամէնը 100 գլուխն են մայրեր։
Յովհաննիսեանին զարմացրեց Թամոյեանի ներկայացրած վիճակագրութիւնը. «Ընդամէնը 100 մա՞յր։ Միայն եզդի Մստօն 400 մայր ունի»։
Թամոյեանը շարունակեց՝ նշելով, որ ոչխարների գլխաքանակի նւազման պատճառով անասնապահութիւնից հիասթափւել ու Հայաստանը լքում են շատ եզդիներ. «Մինչև երէկ էլ գնացել են»։
«Եզդիները վերջին 5-6 տարիներին գնում են Ռուսաստան։ Եթէ մարդը գնացող է, ուզում ես՝ նրան ոչխար տուր, ուզում ես՝ փիղ, միևնոյն է՝ կգնայ»,- արձագանքեց Յովհաննիսեանը։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment