Մայիսի 8-9-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում Տօնական Տրամադրութիւն է
13:33 • 08.05.10
Շուշիի ազատագրման 18-ամեակին նւիրւած տօնական միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ կը ժամանեն նաև հիւրեր արտերկրից: Հայաստանից միջոցառումներին կը մասնակցի պաշտօնական պատւիրակութիւն` ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանի գլխաւորութեամբ:
Ինչպէս Tert.am-ին տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դաւիթ Բաբայեանը, մայիսի 8-9-ը ԼՂՀ-ում մի շարք միջոցառումներ կանցկացւեն: Տօնական միջոցառումները կեզրափակւեն մայիսի 9-ին Ստեփանակերտի մարզադաշտում անցկացւելիք մեծ համերգային ծրագրով:
ԼՂՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան և քարոզչութեան բաժնի պետ Սենոր Հասրաթեանը Tert.am-ի հետ զրոյցում նշեց, որ տօնական միջոցառումները մեկնարկել են այսօր վաղ առաւօտից: ԼՂՀ բոլոր հանրակրթական դպրոցներում և բուհերում առաւօտեան պաշտպանութեան բանակի բարձրաստիճան զինւորականներն արիութեան դասեր են անցկացրել: Այսօր` ժամը 17-ին, մայիսեան եռատօնին նւիրւած հանդիսաւոր նիստ կը գումարւի:
Հասրաթեանի տեղեկացմամբ` մայիսի 9-ի տօնակատարութիւնները կսկսւեն զոհւած ազատամարտիկների յիշատակին ԼՂՀ տարբեր բնակավայրերում կառուցւած յուշարձաններին ծաղկեպսակներ դնելու արարողութիւններով: Ծաղկեպսակներ կդրւեն նաև ազգային հերոսներ Վազգէն Սարգսեանի և Նելսոն Ստեփանեանի յուշարձաններին:
Աւանդական այց կը կատարւի Շուշի, որտեղի Ղազանչեցոց եկեղեցում սուրբ Պատարագ կը մատուցւի:
Մայիսի 9-ին տեղի կունենայ նաև ԼՂՀ զինծառայողների ընտանիքների համար կառուցւած բնակելի շէնքի հանդիսաւոր բացումը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment