Հայաստանի յաջորդ սահմանը կարող է լինելՔուռը

«Հայաստանի բանակն այսօր աւելի ուժեղ է, քան Շուշիի ազատագրման յաղթական պահին»

13:52 • 08.05.10
Հայաստանի վետերանների միութեան խորհրդի նախագահի պաշտօնակատար Սիմոն Եսայեանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը յայտարարեց, որ Հայաստանի բանակն այսօր աւելի ուժեղ է, քան Շուշիի ազատագրման յաղթական պահին։
«Ադրբեջանը վերջերս արդէն շատ–շատ է խօսում պատերազմի մասին, բայց ես ձեզ ասեմ՝ այսօր մեր հայկական բանակն աւելի հզօր է, քան չյաղթանակած ժամանակ, մի քանի անգամ հզօր է։ Այն նաև գերակշիռ տեղ ունի նախկին ԱՊՀ երկրների շարքում և, ինչպէս նշեց Հայաստանի պաշտպանութեան նախարար պարոն Սէյրան Օհանեանը, ցանկացած ոտնձգութիւն շատ կարճ ժամանակամիջոցում կարող է նշանակալից հակահարւած ունենալ»,– յայտարարեց Սիմոն Եսայեանը։
«Ճիշտ է, մենք՝ հայերս, պատերազմի կողմնակից չենք, որովհետև ցանկացած պատերազմ աւեր է, բայց եթէ Ադրբեջանը որևէ փորձ կատարի, հաստատ համոզւած եղէք, Հայաստանի յաջորդ սահմանը երևի լինի Քուռը»,– եզրափակեց Սիմոն Եսայեանը։

Tert.am

0 Պատգամ: