Android-ն աւելի տարածւած է, քան Windows Mobile


19:09 • 19.05.10
Ամերիկեան Google-ի կողմից ստեղծւած Android-ը 2010թ. առաջին եռամսեակում տարածւածութեամբ չորրորդ գործավար համակարգն է, որը կիրառւում է սմարտֆոններում։
Gartner հետազոտական ընկերութեան տւեալներով՝ Android-ն առաջին անգամ շուկայի այս հատւածում գերազանցել է Microsoft-ի կողմից թողարկւող Windows Mobile-ին։ Այժմ աշխարհում օգտագործւող սմարտֆոնների մօտ 10%-ն աշխատում է Android-ով։
Շուկայում առաջւայ պէս գերիշխող դիրքերում է Symbian-ը (Nokia), որին յաջորդում են Research in Motion-ի ու Apple-ի գործավար համակարգերը։ Վերլուծաբանների կարծիքով՝ Android-ի նման ժողովրդականութիւնն առաջին հերթին պայմանաւորւած է ընթացիկ տարւայ առաջին երեք ամիսներին սմարտֆոնների վաճառքի 49%-ով աճով։ Ինչ վերաբերում է բջջային հեռախօսների շուկային, ապա ցուցանիշը նոյն ժամանակահատւածում աճել է 17%-ով։ Gartner-ում նշում են, որ սմարտֆոնների վաճառքներն ամենաբարձր մակարդակներում են 2006-ից ի վեր։

Tert.am

0 Պատգամ: