Հայկական կինոյի կատալոգը կը վերահրապարակւի
16:40 • 20.05.10
Մայիսի 25–ին «Ակադեմիա» պատկերասրահում կայանալու է «Հայկական կինօ» կատալոգի շնորհանդէսը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Ոսկէ ծիրան» 7–րդ միջազգային կինօփառատօնի գեղարւեստական տնօրէն Սուսաննա Յարութիւնեանը։
Ըստ նրա, կատալոգը լոյս կտեսնի լրացւած, հայերէն և անգլերէն թարգմանութեամբ։ Յարութիւնեանը նշեց, որ հայկական կինոյին վերաբերող կատալոգը լոյս է տեսել 10 տարի առաջ։ «Այս լրացւած կատալոգը պարունակում է իր մէջ ամբողջ հայկական կինոյի ժառանգութիւնը», – ասաց նա:

Tert.am

0 Պատգամ: